Հա

Մարզական

14/05/2012 - 13:21

Լրատւական ցանց - Իրանի ըմբշամարտի հաւաքականը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում անվիճարկելի յաղթանակ տարաւ տանտէրերի նկատմամբ եւ 5-րդ անգամը լինելով՝ հռչակւեց որպէս աշխարհի գաւաթակիր:
Իրանի հաւաքականը 1996, 1998, 2001 եւ 2006 թւականներին եւս կանգնել էր այդ ոսկեայ պատւանդանին:

alt

Արդէն կարծես աւանդոյթ են դարձել ադրբեջանական կողմի ոչ-մարզական ակտերը հէնց որպէս նիշ՝ նրանց օգտին գրանցելը Բաքւում: Որպէս օրինակ՝ «Էթթելաաթ» օրաթերթի թղթակիցը նշել է ադրբեջանցի ըմբիշի մատով հարւածը մեր ըմբիշ Եազդանիի աչքին, որը որքան էլ որ զարմանալի թւայ, գրանցւեց որպէս միաւոր՝ ի շահ ադրբեջանցու, իսկ ուշագրաւ էր Եազդանու հակազդեցութիւնը, երբ ադրբեջանցու ներւերը պարտութեան պատճառով՝ տեղի տւեցին ու բռունցքով հարւածեց Եազդանիի երեսին. նա դէպքից յետոյ՝ համբուրելով մրցակցի այտը՝ նրան յաջողութիւն մաղթեց...
Յատկանշական է, որ նախագահ Ահմադինեժադը շնորհաւորական ուղերձ է յղել այս փառաւոր յաղթանակի կապակցութեամբ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։