Հա

Մարզական

21/04/2012 - 12:27

alt«yerkirmedia.am»- Մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարը, որտեղ երկու հայ ըմբիշներ նւաճել են օլիմպիական ուղեգիր: 66 կիլոգրամ քաշային Դաւիթ Սաֆարեանը մէկ 8-րդ եզրափակչում առաւելութեան է հասել Ստիւէն Գրաֆի նկատմամբ: Կիսաեզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Բելոռուսիան ներկայացնող Ալի Շաբանաուն է: Սակայն, Դաւիթ Սաֆարեանն արդէն ապահովել է իր տեղը՝ լոնդոնեան խաղերում:

84 կիլոգրամ քաշային կարգում Հաջիմուրադ Նուրմագոմեդովն առաւելութեան հասնելով ալբանացի Էգցոն Շալայի, մոլդովացի Բորիս Անդոնովի, շւէյցարացի Մարկլոս Ռիսէնի նկատմամբ, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ մրցելու է թուրք Իբրահիմ Բոլուկբասիի հետ:
60 կիլոգրամ քաշային Նարեկ Սանոյեանը եւ 74 կիլոգրամ քաշային Սուրէն Մարկոսեանը, պայքարը սկսելով քառորդ եզրափակչում, պարտւեցին համապատասխանաբար՝ թուրք Սելահէդդին Կիլիկշալայանի ու ռուս Ադամ Սայտիեւի դիմաց եւ չնւաճեցին օլիմպիական ուղեգիր:
96 կիլոգրամ քաշային Էդգար Ենոքեանը պայքարը թողեց քառորդ եզրափակչում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։