Հա

Մարզական

10/04/2012 - 10:35

altԲուրջ Համուդ, 2 ապրիլի 2012- Այսու հայ կաթողիկէ «Մեսրոպեան» բարձրագոյն վարժարանի տնօրէնութիւնն իր մեծ ուրախութիւնն է յայտնում սոյն թւականի շաբաթ, մարտի 31-ին «Ջամհուր» դպրոցում տեղի ունեցած Լիբանանի 2012 թւականի շախմատի տարիքային առաջնութեան եզրափակիչ մրցումներում 8 տարեկանից ցած կարգում իր աշակերտուհի Նանոր Առնէլեանի Լիբանանի ախոյեանի տիտղոսին տիրանալու համար։

Երկու շաբաթների վրայ երկարող այս մրցումների տարիքային կարգերում յաջորդաբար տղաների 8 տարեկանից, իսկ աղջկանց 10 տարեկանից ցած կարգերի համար ախոյեանները ճշտորոշւել էին, սակայն աղջկանց 8 տարեկանից ցած կարգի համար ախոյեանը չէր ճշտորոշւել, քանի որ զոյգ խաղացողները, նրանցից մէկը՝ Նանոր Առնէլեանը, ապահովել էին հաւասար միաւորներ։ Հետեւաբար՝ պէտք է տեղի ունենար այսպէս կոչւած թայ-բրէյքի մրցումը, որի արդիւնքն էլ ճշտորոշեց այս տարիքային կարգի Լիբանանի 2012 թւականի ախոյեանին, որը հանդիսացաւ Նանոր Առնէլեանը։
Հայ կաթողիկէ «Մեսրոպեան» բարձրագոյն վարժարանի տնօրէնութեան անունով ողջունում ենք մեր աշակերտուհու այս յաղթանակը՝ նրան մաղթելով նորանոր վերելքներ՝ իր մարզական գործունէութեանց մէջ։ Այս ուրախ առիթով ողջունում եւ շնորհաւորում ենք նաեւ Նանորի ծնողներին եւ հարազատներին։

Հայ կաթողիկէ «Մեսրոպեան»
բարձրագոյն վարժարանի տեսչական գրասենեակ

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։