Հա

Մարզական

02/04/2012 - 12:57

alt«Թափանցիկ անիւների ստւերի վրայ» էջի առաջին երկու համարները առիթ էին նոյն ուղղութեամբ մտածելու գծով խթան առաջացնելու: Նպատակ ունենալով նաեւ հետեւելով այդ ուղղութեամբ յաջողութիւններ գրանցած համեմատաբար աւելի զարգացած հասարակութիւնների փորձերը ներկայացնել ընթերցողին՝ կենտրոնանալ նման ծրագրերի իրականացման հեռանկարների վրայ:

Հեծանւավարելը զբօսանքից բացի՝ կարող է որպէս միջավայրն ապականող փոխադրամիջոցներին յարմար փոխարինողի դերում լինել:
Սրանով ե՛ւ մեգապոլիսներում ապրող իր սուղ ժամանակով բնակչին կը դրդես՝ մտածելու իր եւ բնութեան առողջութեան մասին, եւ մասամբ լուծում կը տրւի «թրաֆիկ» երեւոյթին:
Այս գծով որոշ քաղաքների քաղաքապետարանների նախաձեռնած ծրագրերը նոյնպէս խօսում են հեծանիւը որպէս փոխադրամիջոց առաջարկելու մասին: Թեհրանում արդէն իսկ պատրաստւած հեծանւային ճանապարհները կան, տեղադրւել են նաեւ անվճար հեծանիւ տրամադրող կայաններ:
Սակայն, իւրաքանչիւր նոր նախագծի պէս այս մէկն էլ ունենում է իր նախնական դժւարութիւնները, որոնք ի յայտ են գալիս միայն, երբ հեծանւով փորձում ես անցնել այդ ճանապարհներով:
Մեր այս էջի առաջիկայ համարներում փորձ կարւի զրոյցը տանելով այդօրինակ խնդիրների շուրջ՝ գրանցել նաեւ որոշ խախտումներ՝ կապւած ծրագրի իրականացման խոչընդոտների կամ նոյնիսկ սխալ կառուցապատման հետ:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։