Հա

Մարզական

02/04/2012

(Շարունակութիւն մարտի 12-ի համարից)

alt

Նորաբաց այս էջիս հետ երեւի ոչ բոլոր ընթերցողներն են հասցրել ծանօթանալ: Ուղղւածութեան մասին էջի ձեւաւորումն ու լուսանկարները խօսուն պատկեր կարող են փոխանցել:
Իսկ հրապարակւած այս ասուլիսի առաջին հատւածը լոյս է տեսել «Ալիք»-ի մարտի 5-ի եւ 12-ի համարներում:
Զրոյցի առիթը Արա Ջահանեանի, Անդրէ Յովսէփեանի եւ Առնոլդ Խոսրովեանի կատարած հեծանւարշաւն էր՝ եւրոպական շուրջ հինգ երկրների տարածքով:

Հ.- Մշակած նոր ուղեւորութեան ծրագիր կա՞յ առջեւում...
Անդրէ- ... Խօսքը կայ, բայց միայն խօսքի սահմաններում է, դարձեալ Եւրոպայի մասին է...
Արա- Մտածում էինք ե՛ւ Արեւելքի, ե՛ւ Ամերիկայի մասին, բայց թւում է, թէ ամենաձեռնտուն հէնց Եւրոպան է...

altՀ.- Հովանաւորներ գտե՞լ էք կամ ընդանրապէս մտածել էք հովանաւորներ գտնելու մասին:
Պ.- Այդքան կազմակերպւած չենք մօտեցել հարցին, բայց վատ չէր լինի...
Հ.- Եւ, վերջապէս, պարզենք՝ ինչ է հեծանւարշաւը ձեզ համար, դա միայն ճամբորդելո՞ւ ձեւ է...
Արա- Կան մարդիկ, որոնք այս կարգի ուղեւորութիւնը դարձրել են կեանքի ուղեգիծ կամ ասենք՝ ապրելակերպ, նրանք համարեա իրենց ողջ կեանքը անց են կացնում հեծանւի վրայ աշխարհը չափելով: Մեզ համար սա օրակարգ չէ, մեզանից ոչ մէկն այդ կարգի հեծանւորդ չէ: Մենք նոյնիսկ քննարկում ենք, որ մեր յաջորդ ուղեւորութիւնը հեծանւով կատարւի թէ ասենք՝ այլ ձեւի տակ, մի խօսքով՝ սա կեանքի հաճոյքներից մէկն է: Ես դեռ տատանումների մէջ եմ, գուցէ հեծանւով չգնամ: Հեծանւարշաւը միշտ էլ հաճելի է, սակայն մտածում եմ ինքնակրկնողութեան չգնալ:
Միւս կողմից էլ՝ կարող եմ ասել, որ այս ուղեւորութիւնները եթէ հեծանւի առանցքում ձեւաւորւած չլինէին, գուցէ նոյնիսկ այս խումբը գոյութիւն չունենար:

Հ.- Օրական քանի՞ ժամ էք վարել:
Անդրէ- Գիւղական կեանքի օրինակով՝ առաւօտը լուսաբացից սկսում էինք մինչեւ մայրամուտ... բայց օր կար, երբ ընդամէնը հինգ ժամ ենք վարել. սրա դիմաց օր էլ կար, երբ տասից աւելի ժամ ենք վարել...

altՀ.- Որեւէ ծանր միջադէպ չգրանցւե՞ց:
Արա- Հեծանւորդներից մէկը վթարի ենթարկւեց: Ֆրանսիայում մի նեղ ճանապարհում մի բեռնատար մեքենայի պոչը դիպչեց մեր աղջիկներից մէկին. նրան գետին գլորեց ու փախուստի դիմեց. բարեբախտաբար, լուրջ վնասւածք չկար...

Հ.- Ի՞նչ կասէիք ընկալեալ ձեւով զբօսաշրջիկութեան ու հեծանւարշաւով զբօսաշրջիկութեան համեմատութեան առումով:
Պ.- Չնայած հեծանւարշաւով զբօսաշրջիկութիւնը մեզ մօտ ընկալեալ ձեւ չի համարւում, սակայն Եւրոպայում աւելի ընդհանրացած մօտեցում է ու դա կատարում են երբեմն ընտանիքով ու մինչեւ անգամ 6-7 տարեկան երեխաների մասնակցութեամբ: Այս միջոցով առիթ ես ունենում տեսնել ու ապրել այն, ինչի առիթը նորմալ զբօսաշրջիկը երբեք չունի, շօշափում ու տեսնում ես քեզ հիւրընկալող երկրի իրական դէմքն ու կեանքը ու ոչ՝ նրա վաճառատներն ու տեսարժան վայրերը:
Ոչ-ընկալեալ ձեւերով ճամբորդելը միշտ չէ, որ հնարաւոր է, փորձէք այն ու չէք զղջայ. նորմալը միշտ կայ:
Վերջում կուզէի աւելացնել այն, ինչ գուցէ աւելի ճիշտ կը լինէր սկզբում անդրադառնայի: Նման աշխատանքներ ձեռնարկելիս՝ միշտ մտքումս ունեցել եմ Աշոտ Աւետեանի (Բլաք) օրինակը, ում մեր երէց սերունդը աւելի ծանօթ պէտք է լինի:
Աշոտն իր մարզական բազմակողմանի շնորհքների կողքին՝ յայտնի է իր Թեհրան-Փարիզ կատարած հեծանւարշաւի բերումով, որը կատարել է միայնակ ու սրանից գուցէ շուրջ 60 տարի առաջ: Երբ ինքդ հիմա նման աշխատանքով ես զբաղւում ու յետոյ համեմատում ես մեր այսօրւայ պայմաններն ու հնարաւորութիւնները՝ սրանից 60 տարի առաջւայ հետ, նոր ես գիտակցում այդ մարդու կատարած գործի արժէքը: Եթէ իր սերնդակիցները կամ հարազատները կարողանան ինձ կամ թերթիդ տրամադրել իրենց տեղեկութիւնները կամ տպաւորութիւնները՝ Աշոտի տարած աշխատանքի մասին, այդ մարդուն վերյիշելու եւ արժեւորելու կողքին՝ կարելի է հետաքրքիր համեմատութիւններ կատարել նրա եւ մեր աշխատանքի միջեւ:

Զրուցավար՝ Հատիս

(Շար. 3 եւ վերջ)

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։