Հա

Մարզական

Շաբաթ, 17 Մարտի 2012 11:24

Աւարտւեցին Հ.Մ.Ա.Կ.-ի 31-րդ Արարատեան գաւաթի ֆուտսալի մրցութիւնները

Առաջին տեղը գրաւեց «Արարատ» (1)-ը

alt

Ուրբաթ, մարտի 9-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում աւարտւեցին Արարատեան գաւաթի 31-րդ շրջանի ֆուտսալի մրցութիւնները:

Սոյն մրցութիւններին մասնակցում էին 19 միութիւններ ու ազատ խմբեր, որոնք բաժանւել էին չորս ենթախմբերի:

Ենթախումբ 1 - Նայիրի, Հայ համալսարանականների ընդհանուր միութիւն (2), Սիփան, Արենի, Վիգէն Ղազարեան, Րաֆֆի (2)
Ենթախումբ 2 - Րաֆֆի (1), Սկաուտական (Արարատ), Ապարան, Հայկ. բարեգործական ընդհանուր միութիւն, Արարատ (2)
Ենթախումբ 3 - Ալեքս, Արմենիա, Գառնի, Սեւան, Արարատ (1)
Ենթախումբ 4 - Հայ համալսարանականների ընդհանուր միութիւն (1), Մարալ, Սարդարապատ, Ժան Ղազարեան, Արարատ (3)
Խաղերը սկսւեցին յունւարի 19-ից եւ տեղի ունեցան փուլային կարգով՝ մէկամսեայ տեւողութեամբ: Մրցութիւնները կայանում էին հինգշաբթի եւ ուրբաթ օրերը: Մարզական միութեան կողմից Արարատեան գաւաթի խաղերի ընդհանուր պատասխանատու էր նշանակւել Արա Ռոստոմեանը, խաղերի վարիչ՝ Ռաֆիկ Աղաջանեանը եւ Հենրիկ Պետրոսեանը, իսկ Մարզական միութեան կապ՝ Արմէն Սաբահգուլեանը:
Տեղի ունեցաւ երրորդ-չորրորդ տեղերի համար մրցութիւն՝ «Նայիրի» եւ «Սարդարապատ» խմբերի միջեւ, որով յաղթեց «Նայիրի» խումբը:
Եզրափակիչ մրցութիւնը կայացաւ «Արարատ» (1) եւ Հ.Հ.Ը.Մ. (1) խմբերի միջեւ, որն աւարտւեց 5-1 արդիւնքով, որով յաղթեց «Արարատ» (1)-ը:
Այսպիսով՝ այս շրջանի մրցութիւնների աւարտին առաջին հանդիսացաւ «Արարատ» (1)-ը, երկրորդ՝ Հ.Հ.Ը.Մ. (1), իսկ երրորդ՝ «Նայիրի» խմբերը:
Ամենաուշագրաւը «Արարատ»-ի վետերան ֆուտբոլիստների ներկայութիւնն էր եզրափակիչ խաղի ամբողջ ընթացքում:
Փակման ծրագրին իրենց ներկայութիւնն էին բերել՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամ Սերոժ Մատթէոսեանը, Մարզական միութեան վարչութեան անդամներ՝ Ստեփան Անդրէասեանը, Ալբերտ Սարգսեանը, Արթուր Ջրաղացպանեանը, Արմէն Սաբահգուլեանը, Գամեր Աբնուսին եւ Ալինա Թադէոսեանը, Մարզական միութեան ֆուտբոլի յանձնախմբի պատասխանատու Էդւին Աւանէսեանը, վետերան ֆուտբոլիստներ՝ Արիս Մինասեանը, Մայիս Մինասեանը, Հենրիկ Ազարեանը եւ Մարգար Աղաջանեանն ու նաեւ Հմայեակ Նաւասարդեանը: Եզրափակիչ խաղի աւարտից յետոյ՝ մարզասէր հանդիսատեսների ներկայութեամբ շնորհւեցին նւէրները եւ վկայագրերն ու գաւաթը յանձնւեց «Արարատ» (1) խմբի պատասխանատու Յովիկ Հաթամզադէին:
Հ.Մ.Ա.Կ.-ի (Արարատ 1) խմբի անդամներն էին՝ Սեւակ Ամիրեան, Սամսոն Պետրոսեան, Մասիս Յակոբեան, Էդմոնդ Բազիկ, Շահիկ Յարութիւնեան, Ռայմոնդ Բազիկ, Արթին Մինասեան, Ռոբերտ Քոչարեան, Հենրիկ Պետրոսեան, Սերոժ Էբրահիմի, Էդմոնդ Ախթար եւ Արմէն Թահմազեան:

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութիւն

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ