Փետրւարի 25-ին Հ. Մ. «Սիփան» միութեան յարկի տակ տեղի ունեցաւ Մարզական բաժանմունքի նախաձեռնած շախմատի մրցաշար, որին մասնակցեցին հայկական միութիւնների եւ դպրոցական խմբերից ներկայացած շուրջ 53 շախմատիստներ:
Մրցակիցների գերակշռող մասը տղաներն էին՝ կազմելով 41 շախմատիստների մրցակցային աղիւսակ:
Իսկ 12 հոգուց կազմւած աղջիկների մրցաշարը գլխաւորեցին Լաւինիա Շահվերդեանը՝ առաջին, Շարոն Ղահրամանեանը՝ երկրորդ եւ Մելինա Մանդանին՝ երրորդ տեղը զբաղեցնելով:
Տղայոց բաժնում առաջին հանդիսացաւ Օրբէլ Տէր-Յովհաննիսեանը, երկրորդ՝ Էջմին Մելքոնեանը եւ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Դւին Օհանեանը:
Լուրը տրամադրւել է «Սիփան» միութեան Մարզական բաժանմունքի գրասենեակի կողմից: