Հա

Մարզական

13/03/2012 - 11:14

altՓետրւարի 25-ին Հ. Մ. «Սիփան» միութեան յարկի տակ տեղի ունեցաւ Մարզական բաժանմունքի նախաձեռնած շախմատի մրցաշար, որին մասնակցեցին հայկական միութիւնների եւ դպրոցական խմբերից ներկայացած շուրջ 53 շախմատիստներ:
Մրցակիցների գերակշռող մասը տղաներն էին՝ կազմելով 41 շախմատիստների մրցակցային աղիւսակ:

Իսկ 12 հոգուց կազմւած աղջիկների մրցաշարը գլխաւորեցին Լաւինիա Շահվերդեանը՝ առաջին, Շարոն Ղահրամանեանը՝ երկրորդ եւ Մելինա Մանդանին՝ երրորդ տեղը զբաղեցնելով:

alt

Տղայոց բաժնում առաջին հանդիսացաւ Օրբէլ Տէր-Յովհաննիսեանը, երկրորդ՝ Էջմին Մելքոնեանը եւ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Դւին Օհանեանը:
Լուրը տրամադրւել է «Սիփան» միութեան Մարզական բաժանմունքի գրասենեակի կողմից:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։