Հա

Մարզական

12/03/2012

(Մարտի 14-18, 2012)

alt36-րդ Համադպրոցական խաղերի Կազմակերպիչ յանձնախմբի եւ Թեհրանի հայոց դպրոցների ծնողական խորհուրդների միջեւ տեղի ունեցաւ հանդիպում՝ ուրբաթ, փետրւարի 17-ին, առաւօտեան ժամը 11:00-ին, «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահին կից պինգ-պոնգի սրահում: Հանդիպման ընթացքում յայտարարւեց, որ քայլեր են ձեռնարկւել նախորդ տարիների դժւարութիւնները վերացնելու ուղղութեամբ: Այս տարի Հ.Մ.Ա.Կ.-ի 36-րդ շրջանի Համադպրոցական խաղերը նւիրւելու են Հայ գրքի տարւան, մարտի 14-ից մինչեւ 21-ը, որին մասնակցելու են Թեհրանի հայոց դպրոցների եւ ոչ-հայկական դպրոցներ յաճախող հայ աշակերտ-աշակերտուհիները:

Այդ հանդիպման ընթացքում պարզւեցին մի շարք դպրոցական աշակերտներ եւ իրենց ծնողների ճամբորդութիւնների դժւարութիւնները՝ Նոր Ջուղայի Գարանային խաղերին մասնակցելու պատճառով, որ կը դժւարանան մասնակցել Համադպրոցական խաղերին: Այս ուղղութեամբ յանձնախումբը միջոցներ կը կիրառի, որպէսզի ո՛չ դպրոցական աշակերտները եւ ո՛չ էլ ծնողներն ու ծնողական խորհուրդները չտուժեն խաղերին մասնակցելուց:
Այս բաւական շահաւէտ հանդիպման ընթացքում, որին ներկայ էր նաեւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ներկայացուցիչ Սաքօ Ազիզեանը, քննարկւեցին բազմաթիւ հարցեր:
Երկուստեք շեշտւում էր՝ ամէն ինչի մէջ պահւի միաձեւութիւնն ու միատարրութիւնը: Դա սկսւում է բացման օրւայ տողանցքի զգեստներից մինչեւ խաղերում օգտագործւող մարզական զգեստներն ու կօշիկները, եւ նոյնիսկ ուտելիքները:
Յանձնախմբի կողմից տեղեկացւեց, որ առաջարկւած նոր մարզաձեւերն ընդունւել են այս շրջանում կազմակերպւելու առումով, սակայն որոշներն էլ մերժւել են՝ պարզապէս մարզաձեւի օգտագործման գոյքերը արժէքաւոր լինելու եւ կամ այն ասպարէզում մասնագէտներ չունենալու պատճառով:
Ընդարձակ ու մտերմիկ զրոյցի ընթացքում ծնողական խորհուրդների ներկայացուցիչները պարզեցին որոշ աշակերտների ու իրենց ընտանիքների զանազան դժւարութիւնները, որոնք մեծ մասամբ կախում ունեն նիւթական ու տնտեսական հարցերից:
Վերջում ծնողական խորհուրդների ներկայացուցիչներին տրամադրւեցին մասնակցող աշակերտի առողջութեան հետ առնչւող հարցաթերթիկները, որպէսզի իւրաքանչիւր աշակերտ-աշակերտուհու առողջական վիճակը պարզ լինի կազմակերպիչների համար՝ առողջապահական դժւարութիւններից խուսափելու առումով:

alt

Որպէս օրինակ՝ հարցաթերթիկում կը նշւեն մասնակցողի տկարութիւնները՝ շնչառութեան, դիաբետի, սրտի, երիկամների, այլ տեսակ հիւանդութիւնների մասին:
Այս տարի եւս մասնակցելու համար արձանագրութիւնները կատարւել են ինտերնետային համացանցի միջոցով:
Նշելի է, որ հանդիպման բացումը կատարւեց յանձնախմբի նախագահ Արբի Զոհրաբեանի միջոցով եւ նա ներկայացրեց 36-րդ Համադպրոցական յանձնախմբի անձնակազմի անւանացանկը.
Արբի Զոհրաբեան
Անահիտ Նազարեան
Անաշէ Զարգարեան
Ժորժ Աղայեան
Նայիրի Բալայեան
Արա Ռուստամլու
Մարզական միութեան վարչութեան եւ յանձնախմբի կապ է նշանակւել Արմէն Սաբահգիւլեանը:
1972 թւականից ի վեր (ի բաց առեալ 1979 թւականի), Մարզական միութիւնը մարտ ամսւայ (Նոռուզ) արձակուրդների ընթացքում կազմակերպում է Թեհրանի դպրոցների հայ աշակերտ-աշակերտուհիների համար մրցութիւններ՝ Համադպրոցական խաղեր:
Մինչեւ 1974 թւականը մրցումները կազմակերպւում էին կազմակերպութեան Նոբահարի կենտրոնատեղիում կամ երբեմն էլ պետական մարզադաշտերում ու մարզասրահներում: Մարզաւանի կառուցման աւարտից յետոյ՝ այդ բոլոր մրցութիւնները տեղի են ունենում սեփական մարզադաշտում՝ «Արարատ» մարզաւանում:
Հարկ է նշել, որ ինչպէս ամէն տարի, այս տարի եւս Հ.Մ.Ա.Կ.-ի 36-րդ շրջանի Համադպրոցական խաղերի ընթացքում տեղի կունենան ասմունքի մրցութիւններ, որոնցից կընտրւեն լաւագոյններ եւ կը պարգեւատրւեն:
Անցեալ տարի 35-րդ Համադպրոցական խաղերը նւիրւել էին Հայ մանուկների տարւան: Իսկ այս տարի խաղերը նւիրւել են Հայ գրքի տարւան, մարզաւանում կազմակերպւելու են նաեւ գրքի ցուցահանդէսներ, որտեղ ներկայացւելու են հայերէն լեզւով հրատարակւած գրքեր:
Յանձնախումբը թէեւ նորից հանդիպումներ կունենայ ծնողական խոհուրդների հետ, սակայն Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրային կապի գրասենեակը կը փորձի իր կայքէջի միջոցով նորութիւններ փոխանցել ցանկացողներին:

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութիւն

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։