Հա

Մարզական

24/06/2014

Շումախերը հաշմանդամ կը մնայ ողջ կեանքի ընթացքում

Օրերս տեղեկութիւն է յայտնւել մամուլում, որին սպասում էին «Ֆորմուլա-1»-ի հազարաւոր երկրպագուներ. նախկին աւտոմրցարշաւորդ Միխայիլ Շումախերը դուրս է եկել կոմայից եւ լքել է Գրենոբլի հիւանդանոցը՝ հետագայ վերականգնողական գործընթացի համար:

Օրերս տեղեկութիւն է յայտնւել մամուլում, որին սպասում էին «Ֆորմուլա-1»-ի հազարաւոր երկրպագուներ. նախկին աւտոմրցարշաւորդ Միխայիլ Շումախերը դուրս է եկել կոմայից եւ լքել է Գրենոբլի հիւանդանոցը՝ հետագայ վերականգնողական գործընթացի համար:
Սակայն, Ցիւրիխի հիւանդանոցից նեարդավիրաբոյժ Էրիխ Ռիդերերը յայտնել է, որ «Ֆորմուլա-1»-ի եօթակի չեմպիոնը կարող է հաշմանդամ մնալ ողջ կեանքի ընթացքում, քանի որ նման վնասւածքներով հիւանդները յաճախ չեն կարողանում ամբողջութեամբ վերականգնւել եւ կախւած են մնում ուրիշ մարդկանց օգնութիւնից:
«Շումին կէս տարի մնացել է հիւանդանոցում, նրա մկաններն ամբողջութեամբ քայքայւել են եւ խիստ վնասւած են: Մարդիկ կը սարսափէին, եթէ նրան տեսնէին այժմ: Ես գիտեմ՝ ինչի մասին եմ խօսում, քանի որ տեսել եմ նման բանի միջով անցնող հիւանդների: Նրան, հաւանաբար, այժմ հնարաւոր չէ ճանաչել»,- այսպիսի հիասթափեցնող կանխատեսում է արել բժիշկը:
Մասնագէտի կարծիքով՝ Շումախերի արթնացումն արդէն մեծ յաջողութիւն էր, բայց նրա վերականգնումը երկար ժամանակ կը պահանջի: Մարզիկը ստիպւած կը լինի ամէն ինչ նորից սովորել: Բարենպաստ կանխատեսման դէպքում՝ վերականգնումից ընդամէնը երեք ամսից Շումախերը կը կարողանայ ինքնուրոյն նստել, իսկ միայն վեց ամսից՝ կառավարել հաշմանդամի աթոռը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։