Հա

Մարզական

13/10/2013 - 10:10

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. կաթողիկոս, Վեհափառ Գարեգին Բ-ն հոկտ. 4-ին ընդունել է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստներին՝ ռուսաստանաբնակ բարերար Հրաչեայ Պօղոսեանի ուղեկցութեամբ: Վերջիններս Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արարատ 73»-ի յաղթանակների յոբելեանական 40-ամեակին նւիրւած տօնակատարութիւններին: Ոչ կարճ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, երկուստեք կիսւել են ֆուտբոլային յաղթանակների անմոռաց յիշողութիւններով:

«panorama.am» - Ն.Ս.Օ.Տ.Տ. կաթողիկոս, Վեհափառ Գարեգին Բ-ն հոկտ. 4-ին ընդունել է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստներին՝ ռուսաստանաբնակ բարերար Հրաչեայ Պօղոսեանի ուղեկցութեամբ:
Վերջիններս Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արարատ 73»-ի յաղթանակների յոբելեանական 40-ամեակին նւիրւած տօնակատարութիւններին: Ոչ կարճ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, երկուստեք կիսւել են ֆուտբոլային յաղթանակների անմոռաց յիշողութիւններով:
Վեհափառ Հայրապետը յիշել է նաեւ, որ երկար տարիներ առաջ, երբ ինքը երիտասարդ հոգեւորական էր, մկրտել է ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարեանին:
Հանդիպման ներկաները չմոռացան նաեւ յաւերժի ճամբորդ դարձած մեր միւս ֆուտբոլիստներին՝ Ալեքսանդր Կովալենկոյին, Սանասար Գէորգեանին:
Վեհափառ Հայրապետն իր անձնական նւէրն է արել սիրելի ֆուտբոլիստներին՝ շւէյցարական ժամացոյցների տեսքով, նրանք էլ իրենց հերթին սեփական ստորագրութիւններով ֆուտբոլային գնդակ են նւիրել Ամենայն հայոց կաթողիկոսին, մաղթել Ն.Ս.Օ.Տ.Տ. Վեհափառ Գարեգին Բ-ին արեւշատութիւն ու բարօրութիւն, եւ որ ամենակարող Տիրոջ աջն ամպ հովանի լինի:
Ի յիշատակ օրւայ՝ Վեհափառին նւէր է մատուցել նաեւ Հրաչեայ Պօղոսեանը:
Բաժանումից առաջ Ամենայն հայոց կաթողիկոսը լուսանկարւել է իւրաքանչիւրի հետ:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին լրացաւ «Արարատ 73»-ի նւաճումների 40-ամեակը: Ֆուտբոլի պատմական յաղթանակի առթիւ հոկտեմբերի 6-ին նախատեսւել էր մեծ միջոցառում՝ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում: Նախաձեռնութեան հեղինակը ռուսաստանաբնակ բարերար Հրաչեայ Պօղոսեանն է, այն կիրականացւի ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Իւրի Վարդանեանի աջակցութեամբ:
Ինչպէս տեղեկացրել են ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան տեղեկատւութեան բաժնից, կիրակի օրը՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 12-ին, ԱԳՆ-ի մօտից «Արարատ 73»-ի ֆուտբոլիստները նւագախմբի, լրագրողների եւ ֆուտբոլասէրներ ուղեկցութեամբ ուղեւորւել են դէպի Ագարակ՝ մինչ այդ մի քանի պտոյտ կատարելով Երեւանի կենտրոնական փողոցներով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։