Հա

Մարզական

19/01/2016

Գագիկ Ծառուկեանը «արարատցիների» հետ քննարկել է առաջիկայում բացւելիք յուշարձանի մանրամասները

Նախորդ տարւայ հոկտեմբերին «Արարատ 73»-ի յաղթանակների 40-ամեակի առթիւ ՀԱՕԿ-ի նախագահը մեծ ընդունելութիւն էր կազմակերպել, որի ժամանակ էլ խոստացել էր փառահեղ յաղթանակի առթիւ յուշարձան կանգնեցնել: Մօտ 40 առաջարկներից «արարատցիներն» ինքներն են ընտրել առաջիկայում կանգնեցւելիք յուշարձանը:

«panorama.am» - Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկեանի նախաձեռնութեամբ Երեւանում շուտով կը բացւի «Արարատ 73»-ի յաղթանակները յաւերժացնող յուշարձանը: Այս մասին յայտնում է ՀԱՕԿ-ի պաշտօնական կայքը:
«Ինչպէս եւ խոստացել էի, բոլոր ձուլւածքները պատրաստ են, միայն մշակման խնդիրն է մնացել: Մնում է միայն՝ տեղը յատկացւի, եւ գարնանը շինարարութիւնը կը սկսւի: «Արարատ 73»-ը հպարտութիւն է, եւ երիտասարդները պէտք է օրինակ վերցնեն: Դուք մարզաշխարհի յարգւած անդամներն էք եւ միշտ ձեր տեղն ունէք այդտեղ»,- հիւրընկալելով լեգենդար ֆուտբոլիստներին՝ շեշտել է ՀԱՕԿ-ի նախագահը:
Նախորդ տարւայ հոկտեմբերին «Արարատ 73»-ի յաղթանակների 40-ամեակի առթիւ ՀԱՕԿ-ի նախագահը մեծ ընդունելութիւն էր կազմակերպել, որի ժամանակ էլ խոստացել էր փառահեղ յաղթանակի առթիւ յուշարձան կանգնեցնել: Մօտ 40 առաջարկներից «արարատցիներն» ինքներն են ընտրել առաջիկայում կանգնեցւելիք յուշարձանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։