Հա

Մարզական

17/07/2016

Յաջողակ ընկեր

Ռիտա Խալատեանը ծնւել է 1967 թ. Մաշհադում:
Մարզանքը սկսել է 12 տարեկանից, նախ վոլիբոլ, ապա բասկետբոլ մարզաճիւղում է մարզւել:
15 տարեկանում ներառւել է «Արարատ»-ի աղջ. բասկետբոլի թիւ 3 խմբում:
1986-7 թ. փոխադրւել է թիւ 1 խումբ, ուր խումբը մասնակցելով Թեհրանի ակումբային մրցումներին՝ առաջնութիւն է շահում:

Առաջին կարգի մարզչի կոչում՝ Ռիտա Խալատեանին


Ռիտա Խալատեանը ծնւել է 1967 թ. Մաշհադում:
Մարզանքը սկսել է 12 տարեկանից, նախ վոլիբոլ, ապա բասկետբոլ մարզաճիւղում է մարզւել:
15 տարեկանում ներառւել է «Արարատ»-ի աղջ. բասկետբոլի թիւ 3 խմբում:
1986-7 թ. փոխադրւել է թիւ 1 խումբ, ուր խումբը մասնակցելով Թեհրանի ակումբային մրցումներին՝ առաջնութիւն է շահում:
Այնուհետեւ հրաւիրւել է «Թեհրանի հաւաքականի խմբում», ուր մասնակցելով երկրի ախոյեանական մրցումներին, Թեհրանի հաւաքականը կանգնում է առաջին պատւանդանին:
Ռիտան 4 տարի խաղացել է Թեհրանի հաւաքականում եւ նրանից յետոյ հրաւիրւել է Երկրի հաւաքականին:
Նա 1990 թ. ստացել է մարզչի 3-րդ կարգի իրաւունքը ու ստանձնել է «Արարատ»-ի աղջ. երիտասարդական խմբի մարզչի հանգամանքը որը տեւել է մի քանի տարի: Մի առ ժամանակ դադարից յետոյ 2011-ին բասկետբոլի յանձնախմբի հրաւէրով անդամակցել է յանձնախմբին ու ընդառաջելով յանձնախմբի առաջարկը, ստանձնել է սուպեր լիգի խմբի պատասխանատւութիւնը, այդ միջոցին մասնակցելով մարզչի 2-րդ կարգի մարզումներին, ստացել է 2-րդ կարգը եւ այժմ 2016 թ. յուլիսին արժանացել է մարզչի Առաջին կարգի կոչմանը:
Ռիտան տարիներ է, որ մարզչի ու պատասխանատուի հանգամանքներում աշխատում է «Արարատ»-ում, իսկ վերջին 5 տարիներին եղել է երէց աղջկանց սուպեր լիգ խմբի պատասխանատուն:
«Արարատ»-ի ընտանիքը շնորհաւորում է ընկեր Ռիտային «Մարզչի առաջին կարգ»-ին արժանանալու կապակցութեամբ ու մաղթում նորանոր վերելքներ:

Հ.Մ.Ա.Կ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։