Հա

Մարզական

13/09/2016 - 09:40

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան Ամառային դասընթացներ

«Արարատ» մարզաւան.... վայր, ուր ամէն ժամ մուտք են գործում մանուկներ, պատանիներ ու երիտասարդներ. վայր, ուր ծնողները առանց մտահոգութեան՝ պատասխանատուներին են յանձնում իրենց սիրասուն երեխաներին եւ այսպիսով՝ ամէն օր առաւօտեան ժամը 9:00-ից լսւում էր ամառային դասընթացներին մասնակցող երեխաների զւարթ ու խանդավառ ծիծաղի ձայնը:

Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան հետ կապի գրասենեակից ստացել ենք հետեւեալ նիւթը


«Արարատ» մարզաւան.... վայր, ուր ամէն ժամ մուտք են գործում մանուկներ, պատանիներ ու երիտասարդներ. վայր, ուր ծնողները առանց մտահոգութեան՝ պատասխանատուներին են յանձնում իրենց սիրասուն երեխաներին եւ այսպիսով՝ ամէն օր առաւօտեան ժամը 9:00-ից լսւում էր ամառային դասընթացներին մասնակցող երեխաների զւարթ ու խանդավառ ծիծաղի ձայնը:
Այս տարի եւս Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ Ամառային դասընթացները կազմակերպւեցին երկու նւագով. առաջին նւագը յունիսի 21-ից վեց շաբաթ տեւողութեամբ, իսկ երկրորդ նւագը՝ օգոստոսի 8-ից՝ հինգ շաբաթ տեւողութեամբ:
Մարզական դասընթացների հիմնական նպատակն է՝ մարմնամարզութեան միջոցով զարգացնել երեխաների ֆիզիկական եւ մտային կարողութիւնները ու ընդունակութիւններն եւ ստեղծել սէր եւ հետաքրքրութիւն մարզանքի նկատմամբ, որպէսզի ապագայում նրանք հնարաւորութիւն ունենան ընտրել իրենց նախասիրած մարզաձեւը:
Ամառային դասընթացները կազմակերպւում են ամենայն բծախնդրութեամբ, որին համագործակցել են լաւագոյն դաստիարակներ եւ մասնագէտ մարզիչներ:
Դասարանների ընդհանուր պատասխանատուն էր ընկեր Քաթրին Քարիմեանը, որին արդէն տարիներ է, որ յանձնարարւել է սոյն աշխատանքների պատասխանատւութիւնը:
Ընկեր Քաթրին Քարիմեանը լաւագոյնն է կատարում այս կարեւոր աշխատանքը իրագործելու համար:
160913e02aԱշխատանքները բաժանւում են տարիքային երկու խմբերի՝
ա) 4-8 տարեկան երեխաների ամենօրեայ աշխատանքներ, որի ընթացքում երեխաները ունեցել են՝ ժիմնաստիկ, եօգա, մարմնամարզութիւն, վոլիբոլ, ժայռամագլցում, օրֆ, խեցեգործութիւն, նկարչութիւն, մտային աշխատանքներ, տիկնիկային թատրոններ, պատմւածքներ եւ զանազան խաղեր ու հաճոյական ծրագրեր: Նաեւ շաբաթական երեք օր օգտւել են մարզաւանի լողաւազաններից:
բ) 8-13 տարեկան երեխաների մարզական մասնագիտական դասընթացներ շաբաթական երեք պահ հետեւեալ մարզաճիւղերում՝ բասկետբոլ եւ սկէյտ:
Մարզական աշխատանքներին զուգընթաց՝ նաեւ ունեցել են զանազան աշխատանքներ, որոնցից նշելի է Վարդավառի տօնակատարութիւնը մարզաւանի մատուռի Սուրբ Խաչ շրջափակում, որը տօնւեց փոքրիկ մարզիկների միջոցով եւ զբաղւեցին զւարճալի խաղերով ու այդ օրը տօնական անցկացրեցին եւ մատուռ այցելեցին: Իսկ Խաղողօրհնէքին երկրորդ շրջանի երեխաները այցելեցին Ս. Մինաս եկեղեցի:
Աշխատանքների ժամերը նկատի էին առնւել առաւօտեան 9:30-ից մինչեւ 12:30-ը:
Առաւօտեան, երեխաները հաւաքւում էին իրենց խմբերում եւ օրը սկսւում էր Տէրունական աղօթքով, որից յետոյ երեխաները մարզանքով եւ մի քանի երգով աշխուժանում էին, ապա անցնում էին իրենց օրւայ նախատեսւած ծրագրին:
Դասարանները հետաքրքիր դարձնելու համար՝ պարապմունքների տեսակէտից փոփոխական էին լինում, եւ ամէն օր երեխաները տարբեր աշխատանքներով էին զբաղւում, իսկ ամէն օր ժամը 10:15-ին, երբ հասնում էր նախաճաշի պահը, բոլոր երեխաներին մատակարարւում էր միանման նախաճաշ, որից յետոյ աշխատանքները շարունակւում էին մինչեւ ժամը 12:30-ը:
160913e02bՆկատի ունենալով, որ դասարաններին մասնակցողները յաճախում էին տարբեր քաղաքամասերից, մասնակիցներին տրամադրւել էր երթեւեկութեան միջոցներ, որոնք երեխաներին ամէն օր առաւօտեան ժամը 9:30-ին հասցնում էին մարզաւան եւ աշխատանքը աւարտւելով՝ մարզաւանից տուն վերադարձնում:
Ա խմբի (4-8 տարեկան) երեխաների ծրագրում չկար որեւէ մարզաճիւղ մասնագիտացման նպատակով, այլ փորձւել էր ֆիզիկական աշխատանքներին զուգընթաց՝ ստեղծել սէր եւ հետաքրքրութիւն մարզանքի եւ ֆիզիկական վարժութիւնների նկատմամբ: Մարզանքը օգնում է երեխաների ֆիզիկական ու մտային աճին եւ անհատականութեան ուժեղացմանը: Նրանք սովորել են գործել միասին, համաձայնեցւած շարժումներ կատարել եւ համապատասխան ձեւով պահել մարմնի ճիշտ դիրքը:
Տարբեր խաղերի եւ մարզանքների միջոցով երեխաներին սովորեցրել են կազմակերպւածութիւն, ինքնուրոյնութիւն, ընկերական փոխյարաբերութիւն եւ համագործակցութիւն:
4-8 տարեկան երեխաների դաստիարակներն էին՝ Լինա Դաւթեան, Օդրի Ռոստոմեան, Արսինէ Աբրահամեան, Անի Սեփանեան, Ալիս Խուդադադեան, Լիանա Ղազարեան՝ Օրֆի դասարան եւ Արմենուհի Սիմոնի՝ ընթերցանութեան դասարան:
Իսկ մարզիչներն էին՝
Ժենիա Սուքիասեան՝ մարմնամարզութիւն
Նազելի Թահմասեան՝ վոլիբոլ
Արսինէ Աբրահամեան՝ եօգա
Լէյլա Բահրամի՝ ժիմնաստիկ
Զահրա Ֆարաջի՝ ժայռամագլցում
Լինա Դաւթեան՝ ռիթմիկ մարզանքներ
8-13 տարեկան երեխաների մարզիչներն էին՝
Թենի Ասատրեան՝ բասկետբոլ
Նարեկ Աւետեան՝ սկէյտ

160913e02c

Այսօր, երբ արդէն իսկ աւարտւել են Ամառային աշխատանքները, երեխաները քաղցր յուշերով թողել են «Արարատ» մարզաւանը՝ լիցքաւորւած նոր կարողութիւններով ու փորձառութիւններով, շնորհիւ իրենց դաստիարակների եւ մարզիչների, որոնք ոչ մի ջանք չեն խնայել եւ փորձել են երեխաների մօտ զարգացնել սէր՝ դէպի զանազան մարզաձեւերը եւ զարկ տալ ֆիզիկական եւ մտային կարողութիւնները:
Լիայոյս ենք, որ երեխաները տոգորւած, նոր փորձառութիւններով, դառնան Մարզական, Արւեստից եւ Սկաուտական միութիւնների անդամներ՝ «Արարատ»-ի մեծ ընտանիքի յարկի տակ:
Այս տարի Հանրութեան հետ կապի գրասենեակը Հ.Մ.Ա.Կ.-ի պաշտօնական տելեգրամով Ամառային աշխատանքների լուսանկարները եւ զեկոյցը ամէն օր ներկայացրել է դիտորդներին որից ի մասնաւորի, հաճոյք են տարել մասնակից երեխաների ծնողները:

Հ.Մ.Ա.Կ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։