Հա

Մարզական

%AM, %09 %381 %2016 %11:%Հկտ

Որակումը միանշանակ է՝ խայտառակութիւն

Երէկ՝ հոկտեմբերի 8-ին, ֆուտբոլի 2018 թւականի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի եւրոպական գօտում, Հայաստանի ազգային հաւաքականը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափել էր Ռումինիայի ազգային ընտրանուն:
Շտապենք ասել, որ վերջին տարիների ընթացքում դժւար է յիշել որեւէ հանդիպում, որի ընթացքում ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականը ցուցադրած լինի նման անորակ, անատամ ու խայտառակ խաղ:

Հայաստան-Ռումինիա՝ 0-5


«ԱԼԻՔ» - Երէկ՝ հոկտեմբերի 8-ին, ֆուտբոլի 2018 թւականի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի եւրոպական գօտում, Հայաստանի ազգային հաւաքականը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափել էր Ռումինիայի ազգային ընտրանուն:
Շտապենք ասել, որ վերջին տարիների ընթացքում դժւար է յիշել որեւէ հանդիպում, որի ընթացքում ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականը ցուցադրած լինի նման անորակ, անատամ ու խայտառակ խաղ:
Հանդիպման արդէն 29-րդ րոպէին պարզ էր ամէն ինչ: Ռումինացիներն առջեւում էին 0-4 հաշւով: Նրանց մնում էր միայն 60-րդ րոպէին ձեւակերպել հանդիպման վերջնական արդիւնքը՝ 0-5:
Իհարկէ, այս պահին, հայկական ֆուտբոլից սպասել աւելին կը լինի մեղմ ասաց պարզամտութիւն:
Եթէ Հայաստանի ֆուտբոլը մօտ երկու տասնամեակ է ինչ դարձել է տխրահռչակ Ռուբէն Հայրապետեանի՝ նոյն ինքը Նեմեց Ռուբոյի անձնական «բոստանը», երբ ազգային հաւաքականը գլխաւորում է իր քննութիւնը վաղուց յանձնած, նրա դրածոյ եւ կամակատար Վարուժան Սուքիասեանը, երբ Հայաստանի ազգային ընտրանին առանց Հենրիխ Մխիթարեանի դառնում է սիրողական մակարդակի թիմ, ապա ամէն ինչ կարելի է մեկնաբանել երկու բառով՝ ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԵԱՆ:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։