Հա

Մարզական

Կիրակի, 09 Հոկտեմբերի 2016 11:50

Իրանը վստահօրէն գլխաւորում է մրցաշարային աղիւսակը

Հոկտեմբերի 6-ին, ֆուտբոլի 2018 թւականի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի ասիական գօտում Իրանի ազգային հաւաքականը Տաշկենդում ուժերը չափեց Ուզբեկստանի ընտրանու հետ, որը 2-րդ տուրից յետոյ 6 միաւորով գլխաւորում էր առաջին խմբի մրցաշարային աղիւսակը:

Ուզբեկստան - Իրան՝ 0-1


«ԱԼԻՔ» - Հոկտեմբերի 6-ին, ֆուտբոլի 2018 թւականի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի ասիական գօտում Իրանի ազգային հաւաքականը Տաշկենդում ուժերը չափեց Ուզբեկստանի ընտրանու հետ, որը 2-րդ տուրից յետոյ 6 միաւորով գլխաւորում էր առաջին խմբի մրցաշարային աղիւսակը:
Հիմնականում հաւասար, ոչ այնքան դիտարժան խաղում անցած հանդիպումն աւարտւեց մեր ընտրանու արժէքաւոր յաղթանակով՝ 0-1 հաշւով: Հանդիպման միակ գնդակը, 27-րդ րոպէին խփեց Սէյէդ Ջալալ Հոսէյնին: Տուգանայինի իրացումից յետոյ, փորձառու պաշտպանը գլխի դիպուկ հարւածով գրաւեց ուզբեկների դարպասը՝ Իրանին պարգեւելով չափազանց արժէքաւոր 3 միաւոր:
Այսպիսով 3-րդ տուրից յետոյ, Իրանը 7 միաւորով վստահօրէն գլխաւորում է մրցաշարային աղիւսակը: Մեր ընտրանին երեքշաբթի օրը Թեհրանի «Ազադի» մարզադաշտում կընդունի իր ամենամօտ մրցակցին՝ Հիւսիսային Կորէայի ընտրանուն, որը նոյնպէս ունի 7 միաւոր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։