Հա

Մարզական

Երեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2016 09:00

Իրանահայ պատանի ռակետ՝ խոստումնալից Արգին Դարբինեանի չեմպիոնական անցած ճանապարհը

Վերջին ժամանակներում կարծես նորից ժպտալ է սկսել մարզաշխարհի յաջողութիւնների հմայքը՝ համայնքիս մարզիկներին: Եւ այսպէս գրանցած յաջողութիւնների հերթական հերոսը պատանի ռակետ՝ 13-ամեայ Արգին Դարբինեանն (Թարինեան) է:

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ - Վերջին ժամանակներում կարծես նորից ժպտալ է սկսել մարզաշխարհի յաջողութիւնների հմայքը՝ համայնքիս մարզիկներին: Եւ այսպէս գրանցած յաջողութիւնների հերթական հերոսը պատանի ռակետ՝ 13-ամեայ Արգին Դարբինեանն (Թարինեան) է:
Մեզ բախտ չվիճակւեց Արգինին հանդիպել դէմ առ դէմ, սակայն իր հայրիկի՝ Ժորժիկի հետ մեր զրոյցի ընթացքում պարզ դարձաւ, որ սէրը հանդէպ թենիս, Արգինի մօտ ծագել է դեռ 6 տարեկանից, երբ հայրիկի գնած համակարգչային թենիսի խաղն է յայտնւել Արգինի փոքրիկ գրասեղանին: Իսկ թէ որն էր համակարգչային խաղի՝ թենիսի ընտրութեան հիմնապատճառը Արգինի հայրիկը բացատրում է սկաւառակի վրայ դաջւած՝ Անդրէ Աղասու լուսանկարով:
161018e03aՓոքրիկ Արգինը թենիսի իր առաջին քայլերն արել է «Շիրուդի» մարզահամալիրում, որից յետոյ արդէն տեղափոխւելով «Նիաւարան», «Բանկ Սանաաթ-մաադան» հասցրել է նաեւ արհեստավարժ փորձաշրջան դուրս գալու թենիս ոլորտներում զարգացած՝ «Էնղելաբ» ակումբում: Այժմ նա մարզումներն անց է կացնում Թեհրանի հաւաքականի կազմում, որին զուգահեռ նաեւ պարապում է «Արարատ»-ում Գառնի Խեչումեանի ուղղուրդութեամբ:
Արգինը սովորում է հայոց ազգային «Մարիամեան» դպրոցում: Իսկ նախկինում եղել է «Շանթ» դպրոցի յաջողակներից:
Արգինի գրանցած յաջողութիւնների ցուցակում ցայտուն աչքի են ընկնում խոշոր մրցաշարերում յաղթանակած թենիսիստի գնահատագրերն ու հաւաստագրերը: Այս ցուցակում միանգամից կարելի է զանազանել Իրանի առաջնութեան գլխաւոր մրցանակի մասին վկայող երկու հաւաստագրերը:
Արգինը մասնակցելով 2014 թւականին Իրանի Թաւրիզ քաղաքում տեղի ունեցած Ասիայի գաւաթի «Օպէն» մրցաշարին հասցրեց 880 մասնակիցների ընդմիջից զբաղեցնել 303-րդ տեղը միաժամանակ միջազգային վարկանշային աղիւսակում ամրագրել իր ուրոյն տեղը:
161018e03bԱյժմ նա պատանիների տարիքային կարգում՝ Թեհրանի թենիսի աղիւսակը գլխաւորող վեցեակի կազմում է:
Արգինի գրագէտ խաղը նրան ուղեկցեց նաեւ 48-րդ Համահայկական խաղերի թենիսի մեծահասակների մրցաշար, որտեղ նա միայն եզրափակիչ հանդիպմանը զիջեց խաղը կանգնելով պատւոյ հարթակի երկրորդ տեղում:
Յատկանշական է, որ Արգինի տաղանդը աննկատ չի մնացել նաեւ մարզաշխարհի ներդրումային դաշտում խոշոր ընկերութիւնների աչքից, ինչը փոքրիկ չեմպիոնին բերեց հովանաւորի ստւերը ճաշակելու հաճոյքը՝ մարզական զգեստի ու տրամադրւող ռակետների հաշւին:
Իրանի թենիսի լիգայում հանդէս եկող միակ իրանահայ պատանին այժմ պարապմունքներ է անց կացնում ժամանակի աշխարհի 103-րդ ռակետ ազգութեամբ սերբ Անտոնիօ Վիեցի ինչպէս նաեւ Թոնի Անդրովիչի գլխաւորութեամբ «Էնղելաբ» մարզակումբում:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։