Հա

Մարզական

Հինգշաբթի, 17 Նոյեմբերի 2016 09:10

ՖԻՖԱ-ի դասակարգման աղիւսակում Հայաստանը կը լինի 90-եակում եւ կը շրջանցի Ադրբեջանին

Մոնտենեգրոյի նկատմամբ տարած յաղթանակի արդիւնքում Հայաստանի հաւաքականը բաւականին վարկանիշային միաւորներ վաստակեց: Յիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին 270 միաւորով 125-րդն էր, իսկ այս յաղթանակից յետոյ միաւորները կը դառնան 412:

«football365.am» - Մոնտենեգրոյի նկատմամբ տարած յաղթանակի արդիւնքում Հայաստանի հաւաքականը բաւականին վարկանիշային միաւորներ վաստակեց: Յիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին 270 միաւորով 125-րդն էր, իսկ այս յաղթանակից յետոյ միաւորները կը դառնան 412:
Համեմատութեան համար նշենք, որ Ադրբեջանը 404 միաւորով 88-րդն էր: Հիւսիսային Իռլանդիայից կրած պարտութիւնից յետոյ նրանց միաւորները կը դառնան 386:
412 միաւորով Հայաստանի ընտրանին տեղ կը գտնի լաւագոյն 90-եակում:

Յարակից Հրապարակումներ

  • Մխիթարեանի աստղը կրկին փայլատակեց
    Մխիթարեանի աստղը կրկին փայլատակեց

    Հանդիպման հաշիւը 42-րդ րոպէին բացեց Հենրիխ Մխիթարեանը, որը դաշտի կենտրոնից անկասել անցումով ճեղքեց «Աղւեսներ»-ի պաշտպանութիւնը եւ դարձաւ գեղեցիկ գոլի հեղինակ:

  • Օզբիլիսի տրանֆերը չի կայացել
    Օզբիլիսի տրանֆերը չի կայացել

    Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի եւ թուրքական «Բեշիկթաշ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կը շարունակի իր համար նոր թիմ փնտրել, քանի որ հոլանդական «Վիլլեմ II» տեղափոխութիւնը վերջին պահին ձախողւել է:

  • Օզբիլիսը կարող է վերադառնալ Հոլանդիա
    Օզբիլիսը կարող է վերադառնալ Հոլանդիա

    Թուրքական «Բեշիքթաշ»-ի եւ Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կը փոխի իր ակումբային գրանցումը,- Ըստ «armsport.am»-ի՝ տեղեկացնում է «voetbalprimeur.nl»-ը:

  • Վարազդատ Յարոյեանը՝ տուրի խորհրդանշական հաւաքականում
    Վարազդատ Յարոյեանը՝ տուրի խորհրդանշական հաւաքականում

    «ԱԼԻՔ» -  Ֆուտբոլի Հայաստանի հաւաքականի եւ Մաշհադի «Փադիդէ» թիմի պաշտպան Վարազդատ Յարոյեանն ընդգրկւել է Իրանի բարձրագոյն լիգայի 16-րդ տուրի խորհրդանշական հաւաքականում:

    Ընտրութիւնը կատարել է «varzesh3.ir» կայքը:

    Վարազդատ Յարոյեանի մասին կայքի փորձագէտը գրել է. «Վերջին խաղում, պահեստայինների նստարանին յայտնւելուց յետոյ, հայ պաշտպանը մրցաշրջանի երկրորդ կէսը մեկնարկեց թիմի հիմնական կազմում: Նա «Փադիդէ»-«Սեփահան» խաղում փայլուն խաղ ցուցադրեց մրցակցի չափազանց արագաշարժ յարձակւողների եւ կիսապաշտպանների դէմ պայքարում՝ թոյլ չտալով նրանց սպառնալ դարպասապահ Շահաբ Գորդանի պաշտպանած դարպասը: Մրցակիցը հեռահար 2-3 հարւածից բացի, չունեցաւ որեւէ այլ ռէալ հնարաւորութիւն»:

    Կայքը նշում է, որ մեծ էր Վարազդատի դերակատարութիւնը՝ հզօր մրցակցից կորզած ոչ-ոքի արդիւնքում:

  • Աշխարհի առաջնութեան մասնակիցների թիւը կը հասնի 48-ի
    Աշխարհի առաջնութեան մասնակիցների թիւը կը հասնի 48-ի

    ՖԻՖԱ-ի խորհուրդը միաձայն քւէարկել է աշխարհի առաջնութեան մասնակիցների թիւը 48-ի հասցնելու օգտին,- տեղեկացնում է կազմակերպութեան մամուլի ծառայութիւնը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։