Հա

Մարզական

Երեքշաբթի, 22 Նոյեմբերի 2016 09:20

Բերեզովսկի.- «Նոր մարզչական շտաբը դրական լիցքեր հաղորդեց»

Հայաստանի հաւաքականի լեգենդ Ռոման Բերեզովսկին, ով այժմ աշխատում է Մոսկւայի «Դինամօ»-ի մարզչական շտաբում, «armsport.am»-ի թղթակցի հետ զրոյցում խօսել է Հայաստանի ազգային ընտրանու վերջին հանդիպման, գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանի, Հայաստանին օգնելու իր ցանկութեան մասին, գնահատել հաւաքականի դարպասապահ Արսէն Բեգլարեանի գործողութիւնները:

Հայաստանի հաւաքականի լեգենդ Ռոման Բերեզովսկին, ով այժմ աշխատում է Մոսկւայի «Դինամօ»-ի մարզչական շտաբում, «armsport.am»-ի թղթակցի հետ զրոյցում խօսել է Հայաստանի ազգային ընտրանու վերջին հանդիպման, գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանի, Հայաստանին օգնելու իր ցանկութեան մասին, գնահատել հաւաքականի դարպասապահ Արսէն Բեգլարեանի գործողութիւնները:

 

- Դիտել էք Հայաստանի հաւաքականի վերջին հանդիպումը, ի՞նչ կասէք այդ մասին:
- Շատ ուրախ եմ, որ ամէն ինչ այդպէս լաւ աւարտւեց: Առաջին խաղակէսից յետոյ լաւատեսութիւն չկար, սակայն տղաները կարողացան յաղթել: Նրանք զգացին, որ կարող են բեկել խաղի ընթացքը եւ ամէն ինչ նրանց ձեռքերում է: Շատ ուրախ եմ այս յաղթանակի համար:


- Ձեր կարծիքով ի՞նչն է փոխւել հաւաքականի խաղում: Պետրոսեանի ձեռագիրն արդէն նկատւո՞ւմ է:
- Դժւար է մէկ շաբաթւայ ընթացքում ինչ-որ բան փոխել, քանի որ կազմում էին գրեթէ նոյն ֆուտբոլիստները: Տարբերութիւնն այն էր, որ կազմում էր Հենրիխ Մխիթարեանը, ով կարողացաւ խաղալ եւ ոգեւորել տղաներին: Նա իր յետեւից տանում էր թիմին: Նոր մարզչական շտաբը դրական լիցքեր հաղորդեց թիմին:


- Ինչպէ՞ս կը գնահատէք դարպասապահ Արսէն Բեգլարեանի խաղը: Մի քանի դրւագներում նա անվստահ գործեց:
- Ճիշտն ասած՝ հիմա դեռ այն ժամանակն է, երբ նրա ամէն մի քայլը, նրա մասնակցութեամբ իւրաքանչիւր իրավիճակը մասնագէտների, լրագրողների ու երկրպագուների կողմից գնահատականի են արժանանում՝ կամ դրական, կամ բացասական: Ինձ թւում է, որ լաւն աւելի շատ է, քան վատը: Նա 4 հանդիպում է կայուն անցկացնում: Վերջին երկու խաղերում Բեգլարեանը փրկեց մեզ բազմաթիւ պահերում:
Ինչ վերաբերում է Մոնտենեգրոյի հետ խաղի վերջին դրւագին, երբ նա դուրս եկաւ դարպասից, ապա գտնում եմ, որ եթէ գոլ չընդունեցինք, ապա ճիշտ է արել, ժամանակ է շահել մեր տղաների համար:


- Այս յաղթանակով կարելի՞ է ասել, որ Հայաստանի հաւաքականը վերադարձաւ ուղեգրի համար պայքարին:
- Մեկնարկային խաղերի երեք պարտութիւնները մեծ դեր կարող են կատարել, բայց ամենակարեւորն այն է, որ դրանք արդէն անցեալում են: Պէտք է միայն առաջ նայել, տրամադրւել յաջորդ խաղին: Ամէն ինչ հնարաւոր է փոխել: Արթուր Պետրոսեանը մեծ փորձ է ձեռք բերել Եւրոպայում, եթէ նրան յաջողւի դա փոխանցել թիմին, ապա դա շատ մեծ բան կը լինի:


- Հայաստանի հետ կապւած աշխատանքային պլաններ ունէ՞ք:
- Ճիշտն ասած՝ այս պահին ինձնից քիչ բան է կախւած: Անհրաժեշտ է, որ «Դինամօ»-ն վերադառնայ Ռուսաստանի առաջնութիւն, որպէսզի հաւաքականի հետ օրացոյցները համապատասխանեն իրար: Այդ ժամանակ կարելի է մտածել: Հիմա բարդ է, շատ կը ցանկանայի օգուտ բերել Հայաստանի հաւաքականին: Եթէ նման հնարաւորութիւն ստանամ, սիրով կը մասնակցեմ:


- Ինչպէ՞ս կը մեկնաբանէք Մխիթարեանի իրավիճակը «Մանչեսթըր Իւնայթեդ»-ում:
- Անհանգստանում եմ Հենրիխի համար որպէս ֆուտբոլիստի եւ որպէս մարդու համար: Կարծում եմ, որ ամէն ինչ ժամանակի հարց է, յոյս ունենք, որ մինչ այս տարւայ վերջը նրա գործերը կը կարգաւորւեն եւ ամէն ինչ լաւ կը լինի: Խօսքս թէ մարզչի հետ յարաբերութիւնների, թէ վստահ ելոյթները վերականգնելու մասին է:


- Հետեւո՞ւմ էք նախկին թիմակիցների խաղին:
- Առաջին հերթին «Մանչեսթըր Իւնայթեդ»-ի խաղերին եմ հետեւում, քանի որ դրանք աւելի հասանելի են: Արթուր Սարկիսովը հանդէս է գալիս Ռուսաստանում, երբեմն հնարաւորութիւն եմ ստանում դիտել նրան գործողութեան մէջ: Տղաների մի մասն Իրանում է խաղում, բարդ է հետեւել: Յարոյեանը որպէս պաշտպան եւ թիմի առաջատար մեծ քայլ է առաջ կատարել: Վերջին խաղում նրա խփած գոլը վկայում է դրա մասին:

Զրոյցը վարեց
ԳԷՈՐԳ ՅԱԿՈԲԵԱՆԸ

Յարակից Հրապարակումներ

  • Մխիթարեանի աստղը կրկին փայլատակեց
    Մխիթարեանի աստղը կրկին փայլատակեց

    Հանդիպման հաշիւը 42-րդ րոպէին բացեց Հենրիխ Մխիթարեանը, որը դաշտի կենտրոնից անկասել անցումով ճեղքեց «Աղւեսներ»-ի պաշտպանութիւնը եւ դարձաւ գեղեցիկ գոլի հեղինակ:

  • Օզբիլիսի տրանֆերը չի կայացել
    Օզբիլիսի տրանֆերը չի կայացել

    Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի եւ թուրքական «Բեշիկթաշ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կը շարունակի իր համար նոր թիմ փնտրել, քանի որ հոլանդական «Վիլլեմ II» տեղափոխութիւնը վերջին պահին ձախողւել է:

  • Օզբիլիսը կարող է վերադառնալ Հոլանդիա
    Օզբիլիսը կարող է վերադառնալ Հոլանդիա

    Թուրքական «Բեշիքթաշ»-ի եւ Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կը փոխի իր ակումբային գրանցումը,- Ըստ «armsport.am»-ի՝ տեղեկացնում է «voetbalprimeur.nl»-ը:

  • Վարազդատ Յարոյեանը՝ տուրի խորհրդանշական հաւաքականում
    Վարազդատ Յարոյեանը՝ տուրի խորհրդանշական հաւաքականում

    «ԱԼԻՔ» -  Ֆուտբոլի Հայաստանի հաւաքականի եւ Մաշհադի «Փադիդէ» թիմի պաշտպան Վարազդատ Յարոյեանն ընդգրկւել է Իրանի բարձրագոյն լիգայի 16-րդ տուրի խորհրդանշական հաւաքականում:

    Ընտրութիւնը կատարել է «varzesh3.ir» կայքը:

    Վարազդատ Յարոյեանի մասին կայքի փորձագէտը գրել է. «Վերջին խաղում, պահեստայինների նստարանին յայտնւելուց յետոյ, հայ պաշտպանը մրցաշրջանի երկրորդ կէսը մեկնարկեց թիմի հիմնական կազմում: Նա «Փադիդէ»-«Սեփահան» խաղում փայլուն խաղ ցուցադրեց մրցակցի չափազանց արագաշարժ յարձակւողների եւ կիսապաշտպանների դէմ պայքարում՝ թոյլ չտալով նրանց սպառնալ դարպասապահ Շահաբ Գորդանի պաշտպանած դարպասը: Մրցակիցը հեռահար 2-3 հարւածից բացի, չունեցաւ որեւէ այլ ռէալ հնարաւորութիւն»:

    Կայքը նշում է, որ մեծ էր Վարազդատի դերակատարութիւնը՝ հզօր մրցակցից կորզած ոչ-ոքի արդիւնքում:

  • Հենրիխ Մխիթարեան.- «Միշտ պայքարում եմ՝ իմ նպատակին հասնելու համար»
    Հենրիխ Մխիթարեան.- «Միշտ պայքարում եմ՝ իմ նպատակին հասնելու համար»

    Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը ծաւալուն հարցազրոյց է տւել ՀՖՖ-ի պաշտօնական կայքին: Հարցազրոյցը տեղի է ունեցել Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումից առաջ՝ Հայաստանի ազգային հաւաքականի մարզական հաւաքի ընթացքում, հետեւաբար չէր կարող ընդգրկել հարցեր հանդիպման մասին: Հենրիխը խօսել է կարիերայի տարբեր փուլերի, ազգային հաւաքականի եւ ակումբային գործերի մասին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի ԼՂՀ-ի սահմանադրութեան հանրաքւէն Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։