Հա

Մարզական

Երեքշաբթի, 22 Նոյեմբերի 2016 09:30

Նահատակ Էդիկ Ներսիսեանի անւան վոլիբոլի մրցոյթ-փառատօնի 2-րդ շրջանը՝ «Սիփան»-ում

Ուրբաթ, հոկտեմբերի 21-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում տեղի ունեցաւ նահատակ Էդիկ Ներսիսեանի յիշատակին կազմակերպւած վոլիբոլի մրցոյթ-փառատօնի երկրորդ շրջանը:
Նախաձեռնութիւնը Հ. Մ. «Սիփան» Մ. մարզական բաժանմունքին կից՝ վոլիբոլի յանձնախմբինն էր, որի ջանքերով արդէն երկրորդ անգամն է, որ տեղի ունեցաւ մարզական նման իրադարձութիւն:

«sipanorg.org» - Ուրբաթ, հոկտեմբերի 21-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում տեղի ունեցաւ նահատակ Էդիկ Ներսիսեանի յիշատակին կազմակերպւած վոլիբոլի մրցոյթ-փառատօնի երկրորդ շրջանը:
Նախաձեռնութիւնը Հ. Մ. «Սիփան» Մ. մարզական բաժանմունքին կից՝ վոլիբոլի յանձնախմբինն էր, որի ջանքերով արդէն երկրորդ անգամն է, որ տեղի ունեցաւ մարզական նման իրադարձութիւն:
Ներկայ պատւաւոր հիւրերի շարքում յայտնւած վաստակաւոր վոլիբոլիստների եւ այլ մարզաձեւերի նշանաւոր դէմքերի կողքին յատուկ հրաւէրով ներկայ էր նաեւ նահատակ Էդիկ Ներսիսեանի եղբայրը, ում ձեռամբ էլ մեկնարկային հանդիպման գնդակը յանձնւեց մրցավարին:
Հանդիսատեսի շարքերը բոլորում էին նաեւ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ներկայացուցիչները, ինչպէս նաեւ միութեանս վարչութեան նախագահ՝ Արա Մկրտչեանն ու միւս ներկայացուցիչները, եւ փոքրիկ վոլիբոլիստների ծնողներն ու դպրոցների պատասխանատուները:
Փառատօնի բացման խօսքը երկու՝ հայերէն եւ պարսկերէն լեզուներով նոյնպէս ընթերցւեց աշակերտներ՝ Թենի Աղաբաբայեանի եւ Վանայ Խուդաբախշեանի միջոցով:
Մրցաշարին պատրաստւած թւով վեց ակջկանց թիմերի՝ «Բեհեշթ»-ի, «Արարատ»-ի (Հ.Մ.Ա.Կ.), «Սիփան 1»-ի, եւ «Սիփան2»-ի կողքին նախատեսւած ընկերական խաղով «Սիփան»-ի եւ «Եարանէ Զառին»-ի փոքրիկ տղաները մրցադաշտ դուրս եկան:
161122e01aՅատկանշական է, որ երկու թիմերին էլ մարզում է նոյն մարզիչը՝ Համիդ Ռամեզանին, ով կազմակերպւած մրցաշարի համար յայտնելով իր ուրախութիւնը ընդգծեց, որ սրանով «Սիփան»-ի տղաները առիթ են ունենալու փորձառութեան կողքին խաղալու նաեւ մրցակցութեան ոգով՝ ամենաաշխոյժ թիմերից մէկի՝ «Եարանէ Զառին»-ի դիմաց:
Նշենք նաեւ, որ պրն. Ռամեզանին ընդամենը 10 ամիս է, ինչ պարապում է մեր տղաների հետ:
Մրցաշարի աւարտին առաջին պատւաւոր տեղին արժանացան Հ.Մ.Ա.Կ.-ի աղջիկները: Երկրորդ հանդիսացան «Սիփան2»-ի աղջիկները, իսկ երրորդ մրացանակի արժանացաւ «Սիփան3»-ը:
Խորհրդանշական «Մարզիկին յարիր վարք ու բարքի գաւաթով» պարգեւատրւեց չորրորդ հորիզոնականում յայտնւած «Բեհեշթ» թիմը:
Փառատօնին մասնակցած իւրաքանչիւր մասնակից գնահատւեց համապատասխան գնահատագրերով:
Հ. Մ. «Սիփան» միութեան վոլիբոլի թիմերի մարզիչներ՝ Հոդա Նահարդանին, Գոլիդա Աղային, ինչպէս նաեւ Համիդ Ռամեզանին իրենց կատարած հոգատար աշխատանքների համար գնահատւեցին ոսկեդրամներով:
161122e01bՀ. Մ. «Սիփան» միութեան վոլիբոլի յանձնախմբի պատասխանատուներից՝ Ռազմիկ Միրզախանեանը մեզ հետ զրոյցի ընթացքում նշեց, որ մարզական այս փառատօնը աւելի քան երեք տարւայ աշխատանքի արդիւնքն էր, որը յանձնախմբին յաջողւել է արդէն երկրորդ շրջանը իրացնել: «Առաջին շրջանի խաղերը տեղի ունեցան Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրում, իսկ այժմ՝ «Սիփան»-ում, ուր արդէն յանձնախումբն արդէն իսկ մարզական կառոյցի ենթակառուցւածքներից մէկն է համարւում:
Յանձնախմբի միւս անդամներից՝ Ալբերտ Աբրահամեանը յաւելեց, որ թէեւ կատարւած աշխատանքները ինչ-որ տեղ նաեւ կախում ունեն նիւթական կարողութեան եւ նմանօրինակ հարցերից, այնուամենայնիւ յանձնախմբի տղաները իրենց վրայ վերցնելով ծախսերի հիմնական հատւածը, նման նախաձեռնութիւնների իրականացմանն են ձեռնամուխ լինում:
Պրն. Միրզախանեանը յաւելեց, որ փառատօնին պարսկական թիմեր հրաւիրելու երեւոյթը պայմանաւորւած է եղել փառատօնի աշխուժացման, եւ մերոնց միւսների խաղին ու որակին ծանօթացնելու նպատակով, ինչը յանձնախմբի արձանագրութեամբ դրական արդիւնքներ կարող է ունենալ մերոնց խաղի, ինչպէս նաեւ փառատօնն աշխուժացնելու առումներով:
Թեհրանահայ համայնքի կտրւածքով աշխատող թիմերի մասին հարցին յանձնախումբը խօսեց միայն երեք՝ պատանիների տարիքային կարգում հանդէս եկող աղջկանց «Սիփան»-ը (երկու թիմ) եւ Հ.Մ.Ա.Կ.-ն, իսկ տղաների՝ «Սիփան» պատանիների թիմը: Պրն. Միրզախանեանը նշեց նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի վոլիբոլի հիմնական թիմը, որը շարունակում է Թեհրանի մրցաշարերում հանդէս գալ, որպէս այդպիսին: Նա յաւելեց նաեւ, որ «Սիփան»-ում շուտով ականատեսը կը լինենք կանանց բաժնում երէցների թիմի ստեղծմանը, ինչը կարող է լինել նաեւ յանձնախմբի հերթական նախաձեռնութեան իրականացումը:
Հ. Մ. «Սիփան» միութեան մարզական բաժանմունքին կից՝ Վոլիբոլի յանձնախմբին են անդամակցում թեհրանահայ վետերան վոլիբոլիստներ՝ Հենրիկ Ղազարեանը (նախագահ), Ալբերտ Աբրահամեանը, Իւրիկ Լազարեանը, Մարտիկ Ասլանեանը, եւ Ռազմիկ Միրզախանեանը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։