Հա

Մարզական

Հինգշաբթի, 24 Նոյեմբերի 2016 11:00

Չեմպիոնների լիգա.- Իրանական համեմունքով համեմւած՝ ռուսական յաղթանակ

Կայացաւ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը:
Դորտմունդում կայացած «Բորուսիա Դորտմունդ»-«Լեգիա» հանդիպման ընթացքում գրանցւեց ՉԼ-ի պատմութեան խոշորագոյն արդիւնքը: Դորտմունդցիները յաղթեցին անհաւատալի՝ 8-4 հաշւով:

«ԱԼԻՔ» - Կայացաւ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը:
Դորտմունդում կայացած «Բորուսիա Դորտմունդ»-«Լեգիա» հանդիպման ընթացքում գրանցւեց ՉԼ-ի պատմութեան խոշորագոյն արդիւնքը: Դորտմունդցիները յաղթեցին անհաւատալի՝ 8-4 հաշւով:
Ռուսական «Ռոստով»-ն էլ դարձաւ սենսացիայի հեղինակ: Սեփական յարկի ներքոյ, ռուսական ակումբը 3-2 հաշւով պարտութեան մատնեց այս մրցաշրջանի գլխաւոր ֆաւորիտներից մէկին՝ «Բայերն Միւնխէն»-ին՝ «բաւարացիներ»-ին զրկելով խմբում առաջին հորիզոնականը գրաւելու հնարաւորութիւնից: Ռոստովցիների առաջին գոլի հեղինակն Իրանի ազգային հաւաքականի առաջատար յարձակւող Սարդար Ազմունն էր:
Ուշագրաւ միւս հանդիպումներում «Սպորտինգ Լիսբոն»-ը 1-2 հաշւով պարտւեց «Ռէալ Մադրիդ»-ին: «Բորուսիա Մոնշենգլադբախ»-«Մանչեսթըր Սիթի» հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 1-1 հաշւով, իսկ «Արսենալ»-«ՊՍԺ» դիմակայութեան վերջնահաշիւը 2-2 էր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։