Հա

Մարզական

Երկուշաբթի, 05 Դեկտեմբերի 2016 09:30

Բասկետբոլ - «Շիմիդոռ»-ի առաջին յաղթանակը՝ 5-րդ տուրում

Նոյ. 21-ին, կայացան Իրանի բասկետբոլի Բարձրագոյն լիգայի 5-րդ տուրի հանդիպումները:
Թեհրանում, «Նիրու զամինի»-ն հիւրընկալեց «Շահրդարի Քաշան»-ին: Խաղն աւարտւեց 84-59 հաշւով ի շահ տանտէրերի: «Նիրու զամինի»-ի բասկետբոլիստներ Վահիդ Դելիրզահանը 20 միաւորով եւ Արսալան Քազեմին ազդեցիկութեան 35 ցուցանիշով դարձան խաղի լաւագոյն բասկետբոլիստները:

Կայացան առաջին տուրի յետաձգւած հանդիպումները

 

«ԱԼԻՔ», ՍԵՒԱՆ Մ. - Նոյ. 21-ին, կայացան Իրանի բասկետբոլի Բարձրագոյն լիգայի 5-րդ տուրի հանդիպումները:
Թեհրանում, «Նիրու զամինի»-ն հիւրընկալեց «Շահրդարի Քաշան»-ին: Խաղն աւարտւեց 84-59 հաշւով ի շահ տանտէրերի: «Նիրու զամինի»-ի բասկետբոլիստներ Վահիդ Դելիրզահանը 20 միաւորով եւ Արսալան Քազեմին ազդեցիկութեան 35 ցուցանիշով դարձան խաղի լաւագոյն բասկետբոլիստները:

«Դանեշգահ Ազատ» եւ «Փեթրոշիմի Բանդար Էմամ»-ի խաղն աւարտւեց 69-77 հաշւով, առաջատար՝ «Փեթրոշիմի»-ի օգտին:
«Փեթրոշիմի»-ի բասկետբոլիստ Բեհնամ Եախչալին ազդեցիկութեան 21 ցուցանիշով դարձաւ խաղի ամենաազդեցիկ բասկետբոլիստը:
161205e01aԻրանահայ բասկետբոլիստ Օշին Սահակեանը, որը հանդէս է գալիս «Փեթրոշիմի»-ի կազմում, սոյն հանդիպմանն իր հաշւին գրանցեց 4 միաւոր: Նրա ազդեցիկութեան ցուցանիշը 3 էր:
Թաւրիզում, տեղի «Շահրդարի»-ն հիւրընկալեց «Լուլէ A.S. Շիրազ»-ին: Խաղն աւարտւեց տանտէրերի օգտին՝ 95-46 հաշւով:
Նիկոլայ Գասեսան 27 միաւորով եւ Սիան Վիլիամզը ազդեցիկութեան 32 ցուցանիշով դարձան «Շահրդարի Թաւրիզ»-ի եւ խաղի լաւագոյն բասկետբոլիստները:
Արաքում, «Շահրդարի Արաք»-ը հիւրընկալեց «Շիմիդոռ»-ին: Խաղի հիմնական ժամանակն աւարտւեց ոչ-ոքի՝ 68-68 հաշւով:
Աւելացւած ժամանակում «Շիմիդոռ»-ին յաջողւեց 74-77 հաշւով պարտութեան մատնել մրցակցին եւ տօնել իր առաջին յաղթանակը:
«Շիմիդոռ»-ի բասկետբոլիստ Փաւիլաս Քուքինասը 22 միաւորով եւ ազդեցիկութեան 31 ցուցանիշով դարձաւ խաղի լաւագոյն բասկետբոլիստը:
161205e01bԱւելացնենք, որ սոյն հանդիպմանը «Շահրդարի Արաք»-ի իրանահայ բասկետբոլիստ Արէն Դաւուդին իր հաշւին գրանցեց 6 միաւոր: Նրա ազդեցիկութեան ցուցանիշը կազմեց 12, իսկ «Շիմիդոռ»-ի իրանահայ բասկետբոլիստ Դրօ Տէր-Ղուկասեանն իր հաշւին արձանագրեց 5 միաւոր եւ ազդեցիկութեան 5 ցուցանիշ:
Տուրի վերջին հադիպումը տեղի ունեցաւ Աբադանում:
«Փալայէշ նաւթ Աբադան»-ը հիւրընկալեց «Շահրդարի Գորգան»-ին: Հաւասար պայքարում անցած խաղն աւարտւեց 68-66 հաշւով՝ տանտէրերի օգտին:
«Փալայէշ նաւթ»-ի աւագ Սայիդ Դաւարփանահը 22 միաւորով եւ ազդեցիկութեան 29 ցուցանիշով դարձաւ խաղի լաւագոյն բասկետբոլիստը:
161205e01c«Շահրդարի Գորգան»-ի իրանահայ բասկետբոլիստ Սասուն Աբրահամեանն իր հաշւին գրանցեց 3 միաւոր, իսկ նրա ազդեցիկութեան ցուցանիշը կազմեց 4:
Նշենք, որ դեկտ. 1-ին կայացան առաջին տուրի յետաձգւած 2 հանդիպումները, որոնք աւարտւեցին հիւրերի օգտին:
Թեհրանում, «Նիրու զամինի»-«Դանեշգահ Ազատ»-ի հանդիպումը աւարտւեց 58-79 հաշւով:
«Դանեշգահ Ազատ»-ի բասկետբոլիստ Փրինսը 22 միաւորով եւ Ժոզէֆ Զոնզը ազդեցիկութեան 23 ցուցանիշով դարձան խաղի լաւագոյն բասկետբոլիստները:
161205e01dԳորգանում տեղի «Շահրդարի»-ն հիւրընկալեց «Շիմիդոռ»-ին: Այս խաղը եւս աւարտւեց հիւրերի օգտին՝ 59-87 հաշւով:
«Շիմիդոռ»-ի բասկետբոլիստ Ամիր Սեդիղին 27 միաւորով եւ ազդեցիկութեան 24 ցուցանիշով դարձաւ խաղի լաւագոյն բասկետբոլիստը:
Սասուն Աբրահամեանը «Շահրդարի Գորգան»-ից եւ Դրօ Տէր-Ղուկասեանը «Շիմիդոռ»-ից իրենց հաշւին գրանցեցին հերթաբար 6 եւ 10 միաւորներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։