Հա

Մարզական

Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2016 09:10

Բասկետբոլ - «Փեթրոշիմի»-ի առաջին պարտութիւնը, «Շահրդարի Գորգան»-ի առաջին յաղթանակը՝ 6-րդ տուրում

Դեկտ. 5-ին կայացան Իրանի բասկետբոլի բարձրագոյն լիգայի 6-րդ տուրի հանդիպումները:
Քաշանում տեղի «Շահրդարի»-ն հիւրընկալեց Արաքի իր համանուն թիմին: Խաղն աւարտւեց 77-91 հաշւով հիւրերի յաղթանակով:

«ԱԼԻՔ», ՍԵՒԱՆ Մ. - Դեկտ. 5-ին կայացան Իրանի բասկետբոլի բարձրագոյն լիգայի 6-րդ տուրի հանդիպումները:
Քաշանում տեղի «Շահրդարի»-ն հիւրընկալեց Արաքի իր համանուն թիմին: Խաղն աւարտւեց 77-91 հաշւով հիւրերի յաղթանակով: Զունոքօ Բուլջայը «Շահրդարի Քաշան»-ից 16 միաւորով եւ Քուինտան Հասլին «Շահրդարի Արաք»-ից 24 միաւորով դարձան իրենց թիմերի բարձր միաւոր վաստակած բասկեբոլիստները, իսկ Ասղար Քարդուսթը «Շահրդարի Արաք»-ից ազդեցիկութեան 26 ցուցանիշով դարձաւ խաղի ամենաազդեցիկ բասկետբոլիստը:
161212e03aԹեհրանում «Դանեշգահ Ազատ»-ը հիւրընկալեց «Շահրդարի Թաւրիզ»-ին: Խաղն աւարտւեց 85-62 հաշւով ի շահ տանտէրերի: Ժոզէֆ Ջոնզը եւ Փրինսը «Դանեշգահ Ազատ»-ից 21 միաւորով եւ Սիան Վիլիամզը «Շահրդարի Թաւրիզ»-ից 17 միաւորով իրենց թիմերի բարձր միաւոր վաստակած բասկետբոլիստներն էին, իսկ Փրինսը «Դանեշգահ Ազատ»-ից եւ Նիկոլայ Գասեսան «Շահրդարի Թաւրիզ»-ից ազդեցիկութեան 20 ցուցանիշով դարձան խաղի ամենաազդեցիկ բասկետբոլիստները:
Շիրազում տեղի «Լուլէ A.S.»-ը հիւրընկալեց «Շահրդարի Գորգան»-ին: Հիւրերին յաջողւեց 72-79 հաշւով պարտութեան մատնել մրցակցին եւ տօնել իրենց առաջին յաղթանակը:
161212e03bՀամզէ Աղաջարին «Լուլէ A.S.»-ից 21 միաւորով եւ Ռալէ Մարշալը «Շահրդարի Գորգան»-ից 22 միաւորով դարձան իրենց թիմերի բարձր միաւոր վաստակած բասկետբոլիստները, իսկ Ռալէ Մարշալը «Շահրադրի Գորգան»-ից ազդեցիկութեան 26 ցուցանիշով դարձաւ խաղի ամենաազդեցիկ բասկետբոլիստը:
Իրանի հարաւի դերբին աւարտւեց «Փալայէշ նաւթ Աբադան»-ի օգտին: Մահշահր քաղաքում «Փեթրոշիմի Բանդար Էմամ»-ը հիւրընկալեց «Փալայէշ նաւթ Աբադան»-ին: Խաղն աւարտւեց 82-87 հաշւով հիւրերի օգտին: Այսպիսով առաջատար «Փեթրոշիմի»-ն այս մրցաշրջանում արձանագրեց իր առաջին պարտութիւնը:
Ջերարդ Ռաբինսոնը «Փեթրոշիմի»-ից 18 միաւորով եւ Մէյսամ Միրզային «Փալայէշ նաւթ»-ից 24 միաւորով դարձան իրենց թիմերի բարձր միաւոր վաստակած բասկետբոլիստները, իսկ Մէյսամ Միրզային «Փալայէշ նաւթ»-ից ազդեցիկութեան 24 ցուցանիշով դարձաւ խաղի ամենաազդեցիկ բասկեբոլիստը: 161212e03cՏուրի վերջին հանդիպումը տեղի ունեցաւ Թեհրանում, որտեղ «Շիմիդոռ»-ը հիւրընկալում էր «Նիրու զամինի»-ին: Հաւասար պայքարում անցած խաղն աւարտւեց 73-71 հաշւով՝ տանտէրերի օգտին:
Իման Զանդին եւ Ջաւադ Դաւարին «Շիմիդոռ»-ից 15 միաւորով եւ Արսալան Քազեմին «Նիրու զամինի»-ից 22 միաւորով դարձան իրենց թիմերի բարձր միաւոր վաստակած բասկետբոլիստները, իսկ Արսալան Քազեմին ազդեցիկութեան 31 ցուցանիշով դարձաւ խաղի, ինչպէս նաեւ՝ 6-րդ տուրի ամենաազդեցիկ բասկետբոլիստը:

Յարակից Հրապարակումներ

  • Հերոս Աւանէսեանը՝ բասկետբոլի աշխարհի երիտասարդական առաջնութիւնում
    Հերոս Աւանէսեանը՝ բասկետբոլի աշխարհի երիտասարդական առաջնութիւնում

    Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԲԱ-ն, բասկետբոլի միջազգային կարգի իրանահայ ճանաչւած հսկիչ Հերոս Աւանէսեանին հրաւիրել է որպէս տեխնիկական հսկիչ մասնակցելու բասկետբոլի աշխարհի երիտասարդական առաջնութեանը:

  • Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութիւնը գնահատեց միութեան աղջ. բասկետբոլի երէց խմբին
    Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութիւնը գնահատեց միութեան աղջ. բասկետբոլի երէց խմբին

    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան աղջ. բասկետբոլի երէց խումբը 2016 թւականին մասնակցելով երկրի մակարդակում կայացած Սուպեր լիգայի Բ կարգի մրցաշարին՝ հանդէս եկաւ գեղեցիկ ու որակեալ խաղերով: Բասկետբոլիստուհիների այս յաղթանակը նշելու եւ արժեւորելու նպատակով, փետրւարի 18-ին, միութեան Կենտրոնական վարչութիւնն ընդունեց բասկետբոլի խմբի անձնակազմին:

  • Բասկետբոլ - «Շիմիդոռ»-ի առաջին յաղթանակը՝ 5-րդ տուրում
    Բասկետբոլ - «Շիմիդոռ»-ի առաջին յաղթանակը՝ 5-րդ տուրում

    Նոյ. 21-ին, կայացան Իրանի բասկետբոլի Բարձրագոյն լիգայի 5-րդ տուրի հանդիպումները:
    Թեհրանում, «Նիրու զամինի»-ն հիւրընկալեց «Շահրդարի Քաշան»-ին: Խաղն աւարտւեց 84-59 հաշւով ի շահ տանտէրերի: «Նիրու զամինի»-ի բասկետբոլիստներ Վահիդ Դելիրզահանը 20 միաւորով եւ Արսալան Քազեմին ազդեցիկութեան 35 ցուցանիշով դարձան խաղի լաւագոյն բասկետբոլիստները:

  • Բասկետբոլ - Առանց անակնկալների տուրը
    Բասկետբոլ - Առանց անակնկալների տուրը

    Նոյեմբերի 7-ին կայացան Իրանի բասկետբոլի Բարձրագոյն լիգայի 3-րդ տուրի հանդիպումները: «Ազադի» մարզահամալիրի բասկետբոլի սրահում «Նիրու զամինի»-ին հիւրընկալեց «Փեթրոշիմի Բանդար Էմամ»-ին: Հիւրերին յաջողւեց 78-94 հաշւով պարտութեան մատնել տանտէրերին: Ջրարդ Ռաբինսոնը եւ Ջէյմզ Վայթը «Փեթրոշիմի» թիմից հերթաբար վաստակած 20 միաւորով եւ ազդեցիկութեան 21 ցուցանիշով դարձան խաղի լաւագոյնները:

  • Մեկնարկեց Իրանի բասկետբոլի Բարձրագոյն լիգան
    Մեկնարկեց Իրանի բասկետբոլի Բարձրագոյն լիգան

    Հոկտ. 27-ին մեկնարկեց Իրանի բասկետբոլի Բարձրագոյն լիգայի 26-րդ շրջանը:
    Այս շրջանին մասնակցում է 10 թիմ՝ «Փեթրոշիմի Բանդար Էմամ»-ը, «Փալայէշ նաւթ Աբադան»-ը, «Շիմիդոռ»-ը, «Շահրդարի Արաք»-ը, «Դանեշգահ Ազատ»-ը, «Շահրդարի Գորգան»-ը «Շահրդարի Թաւրիզ»-ը, «Նիրու զամինի»-ն, «Շահրդարի Քաշան»-ը, եւ «Լուլէ A. S. Շիրազ»-ը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։