Հա

Մարզական

Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2016 09:10

«United Review».- «Եթէ դուք ինձ հարցնէք թէ Մխիթարեանին ինչպէս կը բնութագրեմ մէկ բառով, ապա «թոյն»»

Հենրիխ Մխիթարեանը «Տոտենհեմ»-ի հետ խաղից առաջ ակումբային «United Review»-ին հարցազրոյց է տւել, որտեղ համարի գլխաւոր հերոսն է: Այն լոյս է տեսել դեկտեմբերի 11-ին, իսկ նախօրէին ամսագրի գլխաւոր խմբագիր Ադամ Մարշալը, ով էլ անցկացրել է հարցազրոյցը, կիսւել է Մխիթարեանի մասին տպաւորութիւններով: Այն տեղ է գտել «Մանչեսթըր Իւնայթեդ»-ի պաշտօնական կայքում, որից հատւածներ ներկայացնում ենք ձեր ուշադրութեանը:

Հենրիխ Մխիթարեանը «Տոտենհեմ»-ի հետ խաղից առաջ ակումբային «United Review»-ին հարցազրոյց է տւել, որտեղ համարի գլխաւոր հերոսն է: Այն լոյս է տեսել դեկտեմբերի 11-ին, իսկ նախօրէին ամսագրի գլխաւոր խմբագիր Ադամ Մարշալը, ով էլ անցկացրել է հարցազրոյցը, կիսւել է Մխիթարեանի մասին տպաւորութիւններով: Այն տեղ է գտել «Մանչեսթըր Իւնայթեդ»-ի պաշտօնական կայքում, որից հատւածներ ներկայացնում ենք ձեր ուշադրութեանը:
«Այս շաբաթ պատիւ ունեցայ որոշ ժամանակ անցկացնել Հենրիխ Մխիթարեանի շրջապատում եւ եթէ դուք ինձ հարցնէք թէ նրան ինչպէս կը բնութագրեմ մէկ բառով, ապա «coool» («թոյն»- այսպէս լաւ է հնչում-ԽՄԲ.): Մխիթարեանը հմայիչ անհատականութիւն է, վստահ իր ուժերին:
«Մանչեսթըր Իւնայթեդ»-ի նորեկը կիրակի օրը կը լինի «United Review»-ի շապիկին:
Մարզումից յետոյ նա հագաւ ակումբային կապոյտ պոլօն, մոդայիկ ջինս եւ շտապ ժամանեց զրոյցի: Միկին պէտք է զրուցէր նաեւ այլ ԶԼՄ-ների հետ: Նրան հարց ուղղեցին նաեւ գլխաւոր մարզչի հետ յարաբերութիւնների մասին, Անգլիայում ադապտացիայի: Նա պատասխանում էր շատ հանգիստ ու վստահ, նոյնիսկ այդքան տեսախցիկների առկայութեան դէպքում: Միկին շփւում էր լաւ անգլերէնով, պատասխանեց նաեւ այլ լեզուներով:
Նա չի ցանկանում հաւատալ, որ «MU»-ը դուրս է մնացել չեմպիոնական պայքարից, նշելով, որ 2011/12-ին 6 խաղում չէզոքացրեցին «Մանչեսթըր Սիթի»-ի 8 միաւորի տարբերութիւնը: Նա ցոյց տւեց նաեւ Պրեմիեր լիգայի լաւ իմացութիւն եւ կար մեծ ցանկութիւն իր հետքը թողնելու այս լիգայում:
«Այո, կարծում եմ, որ տարբերութիւն կայ Բունդեսլիգայի եւ Պրեմիեր լիգայի միջեւ, այստեղ խաղը աւելի ինտենսիւ է, խաղը շատ արագ տեմպ ունի եւ անընդհատ դաշտում պայքար է»,- նշեց Միկին:
Նա արդէն յարմարւում է: Դա տեսնում ենք վերջին խաղերին: Ժպտում է, երբ հարցրեցի անցած այս օրերի մասին: «Ես ամէն հնարաւորն անում էի: Հասկանում էի, թէ ինչ է ինձնից պահանջւում, գիտէի, որ հեշտ չի լինելու, որ դաշտում անընդհատ կռիւ է սպասւում: Ես պատրաստ էի եւ կարծում եմ ստացւում է,- նշում է Միկին:
Մամուլում անընդհատ շշուկներ են «MU»-ի ֆուտբոլիստների մասին, բայց նրա պատասխանները տպաւորեցրին նաեւ մարզչին: Նա արհամարհեց բոլոր քննադատութիւններն եւ գործով ապացուցեց իր արժէքը:
Հարցազրոյցի վերջում հարցրեցի, թէ ինչ կը նշանակի նրա համար, երբ կը խփի առաջին գոլը: Նա ժպտաց եւ ասաց, որ յուսով է դա շուտով կը լինի:
Երբ Միկիի տրանսֆերը իրականութիւն դարձաւ, ես զանգեցի Հայաստանի հաւաքականի նախկին մարզիչ Թամ Ջոնսին եւ նա հիանալի ներկայացրեց Մխիթարեանին: Ես յիշում եմ, թէ Ջոնսն ինչ ասաց. «Նա նրանցից մէկն է, ով ճախրում է»: Դա իմ մէջ տպաւորւեց, երբ նա գոլը խփելու պահին ինչպէս անցաւ պաշտպանների կողքով»:

«football365.am»՝
«totoexpert.am»-ին յղումով

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։