Հա

Մարզական

Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2016 09:20

Իրանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահները պատասխանել են լրագրողների հարցերին

Յուշագրի ստորագրման արարողութեան աւարտից յետոյ երկու երկրների ֆուտբոլային գերատեսչութիւնների ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին, որից յետոյ իրանական պատւիրակութեան պատւին տեղի է ունեցել պաշտօնական ընդունելութիւն, որի ընթացքում Հայաստանի եւ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները փոխանակւել են յուշանւէրներով:

«ԱԼԻՔ» - Յուշագրի ստորագրման արարողութեան աւարտից յետոյ երկու երկրների ֆուտբոլային գերատեսչութիւնների ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին, որից յետոյ իրանական պատւիրակութեան պատւին տեղի է ունեցել պաշտօնական ընդունելութիւն, որի ընթացքում Հայաստանի եւ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները փոխանակւել են յուշանւէրներով:


- Պարոն Թաջ, ի՞նչ կը տայ այս յուշագրի ստորագրումը եւ յատկապէս ո՞ր ոլորտներում էք տեսնում համագործակցութեան աւելի լայն հնարաւորութիւններ:
- Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, Գործկոմի անդամներին եւ լրատւամիջոցների ներկայացուցիչներին, որոնք այսօր ներկայ են: Մենք արդէն ունենք նման յուշագիր Հոլանդիայի, Հարաւային Կորէայի եւ Ճապոնիայի հետ: Հիմա էլ ստորագրեցինք նման յուշագիր Հայաստանի հետ: Մենք արձանագրել ենք, թէ որ ոլորտներում ենք փոխադարձ օգտակար լինելու միմեանց: Ես՝ ինքս շատ դրական եմ գնահատում այս յուշագիրը, քանի որ մեր երկրների միջեւ ընդամենը մէկ ժամւայ ճանապարհ է: Մեր ազգային հաւաքականն արդէն անցկացրել է մարզական հաւաք այստեղ, եւ բոլորը շատ գոհ են մնացել: Մենք որոշել ենք այս շփումներն աւելի զարգացնել:


161213e04a- Իրանում վերջին տարիներին մեծ ժողովրդականութիւն է վայելում ֆուտսալը: Հաւաքականը եւս մեծ յաջողութեան հասաւ Աշխարհի վերջին առաջնութիւնում: Ո՞րն է յաջողութեան գաղտնիքը:
- Մենք 80 միլիոնանոց բնակչութիւն ունենք, որոնցից 10 միլիոնը զբաղւում է ֆուտսալով: Անկեղծ ասեմ, մենք պատրաստ ենք այս ոլորտում ամէն կերպ համագործակցել հայկական կողմի հետ, յաջողութիւններ ունենք նաեւ ծովափնեայ ֆուտբոլում եւ պատրաստ ենք մեր հայ գործընկերների հետ կիսւել մեր փորձով:


- Հայերը մշտապէս մեծ դեր են խաղացել Իրանի կեանքի տարբեր ոլորտներում: Ձեր կարծիքը իրանական ֆուտբոլում հայերի ներգրաււածութեան մասին:
- Նախկինում Հայաստանից մեր առաջնութիւնում ունեցել ենք 2 ֆուտբոլիստ՝ Արմենակ Պետրոսեան եւ Լեւոն Ստեփանեան: Այն ժամանակ ես այն ակումբի տնօրէնն էի, որտեղ նրանք խաղում էին եւ Հայաստանից ընտրեցի հէնց այդ ֆուտբոլիստներին: Պետրոսեանը 5 տարի շարունակ Իրանի լաւագոյն խաղացողն էր եւ վերջում դարձաւ Իրանի ամենաթանկ խաղացողը: Այս ամէնն ասելով՝ նկատի ունեմ, որ հայկական եւ իրանական ֆուտբոլի համագործակցութիւնը շատ հին պատմութիւն ունի:


161213e04b- Ի՞նչ կարծիքի էք Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցւածքների մասին, որոնք արդէն հասցրել էք տեսնել:
- Պարոն նախագահը քիչ առաջ ասաց, որ բացի այս հիանալի ակադեմիայից, արդէն գործում են եւս երկուսը՝ Գիւմրիում եւ Վանաձորում, նախատեսւում է կառուցել ակադեմիա Էջմիածնում: Ես կարող եմ միայն շնորհաւորել նախագահին եւ գործկոմի անդամներին նման ենթակառուցւածք ստեղծելու համար:


- Պարոն Հայրապետեան, որքանո՞վ էք կարեւորում այս յուշագրի ստորագրումը:
- Ինչպէս նախագահ Թաջը նշեց, մենք դարերով բարեկամ ժողովուրդներ ենք եղել: Արդէն ունեցել ենք ընկերական խաղեր անցկացնելու փորձ՝ ֆուտբոլի եւ ֆուտսալի ազգային հաւաքականների մակարդակով: Ես գտնում եմ, որ ցանկացած նման շփում փորձի փոխանակման տեսանկիւնից երկուստեք օգտակար կը լինի ֆուտբոլի զարգացման համար, եւ դրական արդիւնք կը տայ: Հայաստանը եւ Իրանը շատ մօտ են իրար: Եթէ եւրոպական երկրներ մեկնելու համար մենք պէտք է 4-5 ժամ կորցնենք, ապա Իրան հասնելու համար շատ ժամանակ հարկաւոր չէ, ինչը շատ յարմար է:


- Պարոն Հայրապետեան, համագործակցութիւնը Իրանի՞ առաջարկով էր, թէ՞ հայկական կողմի, եւ ի՞նչ կոնկրետ քայլեր են արւելու ծովափնեայ ֆուտբոլի զարգացման ուղղութեամբ:
- Առաջարկը եղել է իրենց կողմից, որի համար ես շատ շնորհակալ եմ ԻԻՀ-ի ֆուտբոլի ֆեդերացիային: Ինչ վերաբերում է ծովափնեայ ֆուտբոլի զարգացմանը, դուք գիտէք, որ այն մեր մօտ զրոյական վիճակում է եւ հէնց մեր գործընկերներն էլ կարող են մեզ օգնել իրենց խորհուրդներով, որպէսզի կարողանանք զարգացնել ծովափնեայ ֆուտբոլը:

Յարակից Հրապարակումներ

  • Փութինն ու Ռոհանին զրուցել են երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների մասին
    Փութինն ու Ռոհանին զրուցել են երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների մասին

    Ռուսական կողմի նախաձեռնութեամբ, այսօր՝ մայիսի 27-ին տեղի է ունեցել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախօսազրոյցը:  Զրոյցի ընթացքում երկու գործընկերները քննարկել են երկկողմ յարաբերութիւնների, Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ տարածաշրջանային համագործակցութեան հետ կապւած խնդիրներ

  • Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
    Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ

    Կարեն Կարապետեանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծւող ազատ տնտեսական գօտում իրանական կապիտալի ներգրաւումը եւս նոր թափ կը հաղորդի երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարութիւնը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակութիւն՝ Հայաստանում գործունէութիւն ծաւալելու նպատակով՝ վստահութիւն յայտնելով, որ դա թոյլ կը տայ իրանական կողմին բարենպաստ պայմաններով մուտք գործել ԵԱՏՄ, ինչպէս նաեւ «GSP+» համակարգով եւրոպական շուկայ:

  • ՀՀ-ում Իրանի դեսպան. «Թեհրան-Երեւան համագործակցութիւնը գործնական փուլ է թեւակոխել»
    ՀՀ-ում Իրանի դեսպան. «Թեհրան-Երեւան համագործակցութիւնը գործնական փուլ է թեւակոխել»

    «Վերջին տարիներին իրականցւած համատեղ նախաձեռնութիւնների շրջանակում, նոր հեռանկարներ են բացւել տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացման համար»,- ասել է դեսպան Սաջջադին:

  • Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին
    Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին

    Ռոհանիի վերընտրութիւնը նշանակում է, որ շարունակելու են ուժի մէջ մնալ հայ-իրանական՝ օր օրի աւելի կոնկրետացող եւ հաւակնոտ դարձող օրակարգի մաս կազմող քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային կոմունիկացիոն եւ էներգետիկ բոլոր նախագծերն ու ծրագրերը:

  • Բահրամ Ղասեմի. «Իրանը ծուղակը չի ընկնի. Անվտանգութիւնն անհնար է գնել»
    Բահրամ Ղասեմի. «Իրանը ծուղակը չի ընկնի. Անվտանգութիւնն անհնար է գնել»

    «Շարունակելով իր խելամիտ քաղաքականութիւնն Իրանի Իսլական Հանրապետութիւնը տարածարջանային եւ արտատարածաշրջանային ծայարայեղականների լարած ծուղակը չի ընկնի եւ միջազգային ասպարէզում, յատկապսէս՝ հարեւանների հետ յարաբերութիւններում կը շարունակի խաղաղութեան վրայ խարսխւած գործակցութեան քաղաքականութիւնը»,- ասել է Բահրամ Ղասեմին:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։