Հա

Մարզական

Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2016 09:30

Իրանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ստորագրել են փոխըմբռնման յուշագիր

Դեկտեմբերի 10-ին Երեւանում, Իրանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ստորագրել են փոխըմբռնման յուշագիր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտօնական կայքը:
Յուշագիրը, երկու ֆեդերացիաների անունից ստորագրել են ֆեդերացիաների նախագահներ Մեհդի Թաջը եւ Ռուբէն Հայրապետեանը:

«ԱԼԻՔ» - Դեկտեմբերի 10-ին Երեւանում, Իրանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ստորագրել են փոխըմբռնման յուշագիր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտօնական կայքը:
Յուշագիրը, երկու ֆեդերացիաների անունից ստորագրել են ֆեդերացիաների նախագահներ Մեհդի Թաջը եւ Ռուբէն Հայրապետեանը: Այն, իրենից ենթադրում է երկու երկրների միջեւ ֆուտբոլային համագործակցութեան մակարդակի բարձրացում եւ յարաբերութիւնների խորացում:
Մինչ յուշագրի ստորագրումը Իրանի Իսլամական Հանրապետութեան ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը, Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտօնական ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին եւ դեսպանութեան ներկայացուցիչները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբէն Հայրապետեանի ընկերակցութեամբ շրջել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի տարածքով: Ռուբէն Հայրապետեանը հիւրերին ծանօթացրել է կենտրոնի ենթակառուցւածքների հետ:
Յուշագրի ստորագրումից յետոյ, Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը շնորհակալութիւն է յայտնել հայկական կողմին ջերմ ընդունելութեան համար՝ նշելով, որ յուշագրի ստորագրումը նոր խթան կը հանդիսանայ երկու երկրների միջեւ ֆուտբոլային համագործակցութեան ընդլայնման համար՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ:

Յարակից Հրապարակումներ

  • Իրանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահները պատասխանել են լրագրողների հարցերին
    Իրանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահները պատասխանել են լրագրողների հարցերին

    Յուշագրի ստորագրման արարողութեան աւարտից յետոյ երկու երկրների ֆուտբոլային գերատեսչութիւնների ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին, որից յետոյ իրանական պատւիրակութեան պատւին տեղի է ունեցել պաշտօնական ընդունելութիւն, որի ընթացքում Հայաստանի եւ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները փոխանակւել են յուշանւէրներով:

  • Արթուր Պետրոսեան
    Արթուր Պետրոսեան

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտօնական կայքը յայտնել է, որ Հայաստանի ազգային թիմը նոյեմբերի 1-ից գլխաւորելու է հաւաքականի նախկին յարձակւող, շւէյցարական «Ցիւրիխ 2»-ի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանը:
    «armsport.am»-ը ներկայացնում է 10 փաստ Արթուր Պետրոսեանի մասին:

  • Հենրիխ Մխիթարեանը՝ Հայաստանի տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ
    Հենրիխ Մխիթարեանը՝ Հայաստանի տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ» անւանակարգում 2015 թւականի քւէարկութեան արդիւնքները:
    Հայաստանի՝ 2015 թւականի լաւագոյն ֆուտբոլիստ է ճանաչւել Հայաստանի ազգային հաւաքականի եւ «Բորուսիա Դորտմունդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը:

  • Հայաստանի հաւաքականի նոր գլխաւոր մարզչի անունը յայտնի է
    Հայաստանի հաւաքականի նոր գլխաւոր մարզչի անունը յայտնի է

    Դեկտեմբերի 11-ին ՀՖՖ-ի Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ-ի նախագահ Ռուբէն Հայրապետեանի նախագահութեամբ, աւարտւեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտէի նիստը, որի օրակարգում էր Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզչի նշանակման հարցը: ՀՖՖ-ի նախագահը Գործադիր կոմիտէին ներկայացրեց Երեւանի «Արարատ»-ի գլխաւոր մարզիչ Վարուժան Սուքիասեանի թեկնածութիւնը:

  • ՖԱՖ-ի յայտարարութիւնը.- «Թերահաւատ ենք, որ Սուքիասեանը լինելու է ինքնուրոյն որոշումներ կայացնող մարզիչ»
    ՖԱՖ-ի յայտարարութիւնը.- «Թերահաւատ ենք, որ Սուքիասեանը լինելու է ինքնուրոյն որոշումներ կայացնող մարզիչ»

    Հայաստանի ազգային հաւաքականի «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) երկրպագուների ֆան-շարժումը Վարուժան Սուքիասեանի՝ հաւաքականի մարզչի պաշտօնը ստանձնելուց յետոյ հանդէս է եկել յայտարարութեամբ:
    «Վարուժան Սուքիասեանին՝ Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ նշանակելու հնարաւոր տարբերակի մասին մենք մտահոգութիւն էինք յայտնել դեռեւս շաբաթներ առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։