Հա

Մարզական

Երկուշաբթի, 09 Յունւարի 2017 14:40

Արթուր Աբրահամը մասնակցել է Պոդոլսկու կազմակերպած բարեգործական խաղին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում «WBO» վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մասնակցել է Գերմանիայի հաւաքականի նախկին ֆուտբոլիստ Լուկաս Պոդոլսկու կազմակերպած բարեգործական հանդիպմանը:

«armsport.am» - Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում «WBO» վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մասնակցել է Գերմանիայի հաւաքականի նախկին ֆուտբոլիստ Լուկաս Պոդոլսկու կազմակերպած բարեգործական հանդիպմանը: 

Այն կայացել է գերմանական Գումերսբախում: Հանդիպման հասոյթը կըփոխանցւի ֆուտբոլիստի բարեգործական հիմնադրամին: 

Խաղին մասնակցել են նաեւ «Վերդերի» նախկին յարձակւող Աիլթոնը, ինչպէս նաեւ Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն Միխայէլ Շումախերի որդին` Միկը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։