Հա

Մարզական

Չորեքշաբթի, 11 Յունւարի 2017 14:20

Շումախերի բուժման նպատակով 3 տարում ծախսւել է 16 միլիոն եւրօ

Ֆորմուլա-1-ի եօթակի չեմպիոն Միխայէլ Շումախերի բուժման նպատակներով նրա ընտանիքը երեք տարում ծախսել է 16 միլիոն եւրօ:

«sport.news.am» - Ֆորմուլա-1-ի եօթակի չեմպիոն Միխայէլ Շումախերի բուժման նպատակներով նրա ընտանիքը երեք տարում ծախսել է 16 միլիոն եւրօ: 

2013 թ. դեկտեմբերին ֆրանսիական Ալպերում ուղեղի ծանր վնասւածք ստանալուց եւ կոմայում յայտնւելուց յետոյ տնային պայմաններում վերականգնումը շարունակող Միխայէլ Շումախերի բուժման շաբաթական ծախսը 191 հազար եւրօ է: 

2014 թ. սեպտեմբերին Շումախերը հիւանդանոցից տեղափոխւել է Շւէյցարիայում գտնւող իր առանձնատուն, որտեղ կահաւորւել է փոքր կլինիկայ 15 մասնագէտների ներգրաւմամբ։ 

Այս ընթացքում Շումախերի ընտանիքը վաճառել է անձնական ինքնաթիռը, Նորւեգիայում գտնւող առանձնատունը։ Շումախերի առողջական վիճակը գաղտնի է պահւում։ Սպասւում է, որ առաջիկայում նրա բուժման տարեկան ծախսերը կըկազմեն մօտ 10 միլիոն եւրօ: Ապաքինման վերաբերեալ կանխատեսումները լաւատեսական չեն: Ֆորմուլա 1-ի եօթակի չեմպիոնի անձնական կարողութիւնը մօտ 700 միլիոն եւրօ է:

Յարակից Հրապարակումներ

  • Լուիս Հեմիլթոնը գերազանցեց Միխայիլ Շումախերի ռեկորդը
    Լուիս Հեմիլթոնը գերազանցեց Միխայիլ Շումախերի ռեկորդը

    «Մերսեդեսի» բրիտանացի արշաւորդ Լուիս Հեմիլթոնը բացարձակ ռեկորդակիր է դարձել նւաճած պոուլ-պոզիշնների ցուցանիշով:

  • Ադրբեջանը շուտով կը հրաժարւի եւս մէկ ծախսատար միջազգային մրցոյթ անցկացնելուց
    Ադրբեջանը շուտով կը հրաժարւի եւս մէկ ծախսատար միջազգային մրցոյթ անցկացնելուց

    Ադրբեջանը, հաւանական է, կը հրաժարւի «Ֆորմուլա 1»-ի աւտոարշաւի մրցոյթների անցկացումից 2018-ից յետոյ: Պատճառը ֆինանսական միջոցների սղութիւնն է:
    Բաքուն միակ մայրաքաղաքը չէ, որ պատրաստւում է հրաժարւել թանկարժէք եւ, հիմնականում, եկամտաբերութեան տեսանկիւնից չարդարացւած աւտոարշաւի անցկացման ֆինանսաւորումից:

  • Ադրբեջանում ընդդիմադիր ակտիւիստ է անհետացել
    Ադրբեջանում ընդդիմադիր ակտիւիստ է անհետացել

    Արդէն տեւական ժամանակ է, ինչ ոչ մի տեղեկութիւն չկայ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցութեան երիտասարդական կոմիտէի անդամ Խագանի Նասիրովի մասին: Կուսակցութիւնում կարծում են, որ նա ձերբակալւել է, գրում է «contact.az»-ը:
    Ինչպէս յայտնել է յանձնաժողովի ղեկավար Իլհամ Հուսէյնլին, յունիսի 23-ից Նասիրովի հետ հնարաւոր չէ կապւել: Չնայած մի քանի անգամ ոստիկանութիւն դիմելուն՝ նրա ճակատագրի մասին տեղեկութիւն ստանալ այդպէս էլ չի յաջողւել:

  • Շումախերը հաշմանդամ կը մնայ ողջ կեանքի ընթացքում
    Շումախերը հաշմանդամ կը մնայ ողջ կեանքի ընթացքում

    Օրերս տեղեկութիւն է յայտնւել մամուլում, որին սպասում էին «Ֆորմուլա-1»-ի հազարաւոր երկրպագուներ. նախկին աւտոմրցարշաւորդ Միխայիլ Շումախերը դուրս է եկել կոմայից եւ լքել է Գրենոբլի հիւանդանոցը՝ հետագայ վերականգնողական գործընթացի համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։