Հա

Մարզական

Հինգշաբթի, 12 Յունւարի 2017 10:10

Դիտմար Համան.- «Մխիթարեանը ձեւաւորել է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի խաղաոճը»

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հաւաքականի եւ «Լիւերպուլ»-ի նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը կարծիք էյ Հայաստանի հաւաքականի եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի մասին` ընդգծելով նրա կարեւորութիւնը մանկունեանցիների վերջին շրջանի յաջող խաղում:

«ԱԼԻՔ» - Գերմանիայի ֆուտբոլի ազգային հաւաքականի եւ «Լիւերպուլ»-ի նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը կարծիք էյ Հայաստանի հաւաքականի եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի մասին` ընդգծելով նրա կարեւորութիւնը մանկունեանցիների վերջին շրջանի յաջող խաղում: Այս մասին տեղեկացնում է «panorama.am»-ը` վկայակոչելով «Metro»-ին:

«Հենրիխ Մխիթարեանն առանցքային նշանակութիւն ունի «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կերպարանափոխութեան մէջ: Նոյեմբեր ամսից սկսած նրա` Պրեմիեր լիգայում ունեցած դերն անգնահատելի է: Մխիթարեանը գրաւել է «Սանդերլենդ»-ի դարպասը, յաղթական գոլ խփել «Տոտենհեմ»-ի հետ խաղում, իսկ մանկունեանիցներն այդ ընթացքում 6 յաղթանակ են տօնել` 2 հանդիպում էլ աւարտելով ոչ-ոքի հաշւով:

Միկին հիանալի է համագործակցում Զլատան Իբրահիմովիչի հետ եւ սրութիւն է հաղորդել թիմի խաղին` ձեւաւորելով «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի խաղաոճը, որն այժմ բոլորովին այլ տեսք ունի: Անկասկած` մանկունեանցիներն ամենատաղանդաւոր կազմն ունեն Պրեմիեր լիգայում: Դժւար թէ «Լիվերպուլ»-ը կարողանայ դիմակայել նրանց»,- ասել է Համանը:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։