Հա

Մարզական

Չորեքշաբթի, 15 Փետրւարի 2017 10:59

«Բարսա»-ն կազմաքանդւեց

Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլը:

«ԱԼԻՔ»- Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլը:

Առաջին հանդիպումները կայացան Փարիզում եւ Լիսբոնում:

Փարիզում, «Պարի Սէն-Ժերմէն»-ը (ՊՍԺ) հիւրընկալել էր «Բասելոնա»-ին: Շտապենք ասել, որ հանդիպման ելքն իրական անակնկալ էր բոլորի համար: Փարիզցիները քարը քարի վրայ չթողեցին՝ բառի բուն իմաստով կազմաքանդելով «Բարսա»-ին:

18-րդ րոպէին Անխէլ դի Մարիան տուգանայինից կատարած գեղեցիկ հարւածով բացեց հանդիպման հաշիւը: 40-րդ րոպէին գերմանական ֆուտբոլի ծագող աստղ Իւլիան Դրաքսլերը կրկնապատկեց հաշւի տարբերութիւնը, իսկ 55-րդ րոպէին Անխէլ դի Մարիան դարձաւ դուբլի հեղինակ՝ խփելով հանդիպման 3-րդ գնդակը: 72-րդ րոպէին հանդիպման վերջնական հաշիւը ձեւակերպեց Էդինսոն Կաւանին: 4:0, եւ ՊՍԺ-ն փաստացի լուծեց դիմակայութեան ելքը:

Միւս հանդիպումը տեղի ունեցաւ Լիսբոնում, ուր Պորտուգալիայի գործող չեմպիոն «Բենֆիկա»-ն հիւրընկալել էր «Բորուսիա Դորտմունդ»-ին: Հիմնականում հաւասար պայքարում անցած հանդիպման ելքը որոշեց 48-րդ րոպէին, երբ յոյն ֆուտբոլիստ Կոնստիանտիանոս Միտրօղլուն խփեց տանտէրերի միակ գնդակը: 1:0, եւ այս դիմակայութեանը ելքը կը որոշւի պատասխան խաղում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Տնտեսական առումով ինչպիսի՞ն կը լինի իրանական 1396 տարին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։