Հա

Մարզական

Երեքշաբթի, 28 Փետրւարի 2017 08:20

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Կապոյտներ»-ի օրը

Մեկնարկեց Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրը:

A խմբում Թեհրանի «Էսթեղլալ»-ը, Օմմանի «Սոլթան Ղաբուս» ստադիոնում հիւրընկալել էր Սաուդական Արաբիայի «Ալ Թաաւոն»-ին:

«alikonline.ir» - Մեկնարկեց Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրը:

A խմբում Թեհրանի «Էսթեղլալ»-ը, Օմմանի «Սոլթան Ղաբուս» ստադիոնում հիւրընկալել էր Սաուդական Արաբիայի «Ալ Թաաւոն»-ին:

ԱՄԷ-ի «Ալ Ահլի»-ից կրած պարտութիւնից յետոյ, այս անգամ մայրաքաղաքի «Կապոյտներ»-ը ցուցադրեցին վստահ խաղ: Ամբողջ հանդիպումն անցաւ նրանց խաղային եւ տարածքային առաւելութեամբ, եւ արդիւնքում նրանք տարան վստահ՝ 3:0 հաշւով յաղթանակ:

Հանդիպման հաշիւը հէնց առաջին րոպէին բացեց Քաւէ Ռեզային, իսկ միւս երկու գնդակները հանդիպման երկրորդ խաղակէսի 70-րդ եւ 89-րդ րոպէներին խփեցին Մոհսէն Քարիմին եւ լէոնարդօ Փադովանին:

Այս խմբի միւս հանդիպումը տեղի ունեցաւ Տաշկենդում, ուր տեղի  «Լոկոմոտիւ»-ը 2:0 հաշւով պարտութեան մատնեց ԱՄԷ-ի «Ալ Ահլի»-ին:

A խմբում բոլոր թիմերն ունեն 3 միաւոր:

Տուրը յաջող ստացւեց նաեւ B խմբում հանդէս եկող Խուզեստանի «Էսթեղլալ»-ի համար, որը տօնեց իր երկրորդ անընդմէջ յաղթանակը:

Աբու Դաբիի «Մուհամմեդ բին Զայէդ» ստադիոնում Իրանի գործող չեմպիոնները հիւրընկալւելիս նւազագոյն՝ 0:1 հաշւով պարտութեան մատնեցին տան տէրերին՝ «Ալ Ջազիրա»-ին: Հանդիպման միակ գնդակը 2-րդ րոպէին խփեց Խուզեստանի «Կապոյտներ»-ի կամերունցի յարձակւող Ալոիս Նոնգը, որից յետոյ «Էսթեղլալ»-ը յուսալիօրէն պաշտպանեւեց՝ վաստակելով 3 կարեւոր միաւոր:

Այս խմբի միւս հանդիպումում Սաուդական Արաբիայի «Ալ Ֆաթհ»-ն ու Կատարի «Լեխւիա»-ն կիսեցին միաւորները, գրանցւեց ոչ-ոքի՝ 1:1 հաշիւը:

B խմբում Խուզեստանի «Էսթեղլալ»-ը 6 միաւորով վստահօրէն գլխաւորում է մրցաշարային աղիւսակը:

Այսօր կը կայանան C եւ D  խմբերի հանդիպումները: C խմբում, Օմմանի «Սոլթան Ղաբուս» ստադիոնում Սպահանի «Զոբահան»-ը կը հիւրընկալի Սաուդական Արաբիայի «Ալ Ահլի»-ին, իսկ D խմբում, որը յայտնի է որպէս «Մահւան խումբ» «Փերսփոլիս»-ը մրցակցի դաշտում ուժերը կը չափի ԱՄԷ-ի «Ալ Վահդա»-ի հետ:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։