Հա

Մարզական

02/03/2017 - 08:10

Մխիթարեանը` ԱՊԼ-ի փետրւար ամսւայ լաւագոյն ֆուտբոլիստների քսանեակում

«The Telegraph»-ը կազմել է Անգլիայի Պրեմիէր լիգայի փետրւար ամսւայ լաւագոյն ֆուտբոլիստների քսանեակը:

Այն եզրափակում է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը: 

«alikonline.ir» - «The Telegraph»-ը կազմել է Անգլիայի Պրեմիէր լիգայի փետրւար ամսւայ լաւագոյն ֆուտբոլիստների քսանեակը: Տեղեկացնում է «armsport.am»-ը: 

Այն եզրափակում է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը: Առաջին տեղում է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի յարձակւող Հարի Կէյնը, ով Ռոմելու Լուկակուի եւ Ալեքսիս Սանչէսի հետ գլխաւորում է լաւագոյն ռմբարկուների ցուցակը: 

«Հնարաւոր է, որ Հենրիխ Մխիթարեանի վիճակագրութիւնը լաւագոյնը չէ Պրեմիէր լիգայի ֆուտբոլիստների մէջ փետրւարի համար, սակայն նրա խաղաոճը «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի գրոհներին վտանգ է հաղորդել: Թիմը զգում է նրա կարիքը, երբ չկայ նա այնտեղ: Մէկ գոլ եւ մէկ արդիւնաւետ փոխանցում, ինչպէս նաեւ փայլուն խաղ «Լեսթեր Սիթի»-ի դէմ: Ժոզէ Մոուրինիուն գիտի, որ Մխիթարեանի վերադարձի կարիքն ունի որքան հնարաւոր է շուտ»,- գրում է պարբերականը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։