Հա

Մարզական

Շաբաթ, 04 Մարտի 2017 10:40

Հենրիխ Մխիթարեանը շարք կը վերադառնայ «Չելսի»-ի դէմ խաղում

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ի պորտուգալացի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիուն Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի վերադարձը խաղադաշտ ակնկալում է Լոնդոնի «Չելսի»-ի դէմ Անգլիայի գավաթի խաղարկութեան քառորդ եզրափակիչի խաղում, որը տեղի կունենայ մարտի 13-ին:

«alikonline.ir» - «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի պորտուգալացի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիուն Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի վերադարձը խաղադաշտ ակնկալում է Լոնդոնի «Չելսի»-ի դէմ Անգլիայի գավաթի խաղարկութեան քառորդ եզրափակիչի խաղում, որը տեղի կունենայ մարտի 13-ին: Այս մասին, ըստ  «alikonline.ir»-ի՝ հաղորդում է անգլիական ակումբի պաշտօնական կայքը:

28-ամեայ հայ ֆուտբոլիստը մկանային վնասւածք էր ստացել ֆրանսիական «Սենթ Էթիէն»-ի դէմ Եւրոպայի լիգայի խաղում: Մխիթարեանը չի մասնակցի «Բորնմութ»-ի դէմ Անգլիայի առաջնութեան 27-րդ տուրի հանդիպմանը, որը մարտի 4-ին է:

«Մխիթարեանը դեռ խաղից դուրս է: Նա չի հասցրել վերականգնւել այս խաղին: Հաւատում եմ, որ յաջորդ շաբաթ նա կը լինի հրաշալի վիճակում «Ստեմֆորդ Բրիջ» մեկնելուն ընդառաջ, եւ մենք չենք ունենայ խնդիրներ»,- ասել է Մոուրինիուն:

Մխիթարեանը չի մասնակցի նաեւ մարտի 9-ին Ռուսաստանում կայանալիք Եւրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Ռոստով»-«Մանչեսթեր Իւնայթեդ» առաջին հանդիպմանը: 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։