Հա

Մարզական

Շաբաթ, 04 Մարտի 2017 13:30

Իրանահայ երիտասարդը տարւայ միջազգային լաւագոյն մարտիկ

Խառը մարտարւեստների պրոֆեսիոնալ հայազգի անւանի մարտիկ Գեղարդ Մուսասին դարձել է հեղինակաւոր «World MMA Awards 2017»-ի մրցանակակիր` «Տարւայ լաւագոյն միջազգային մարտիկ» անւանակարգում։ 

«alikonline.ir»- Խառը մարտարւեստների պրոֆեսիոնալ հայազգի անւանի մարտիկ Գեղարդ Մուսասին դարձել է հեղինակաւոր «World MMA Awards 2017»-ի մրցանակակիր` «Տարւայ լաւագոյն միջազգային մարտիկ» անւանակարգում։ 

Գեղարդն այդ անւանակարգում կիսել է յաղթանակը «ММА» ռուսաստանցի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հետ։ Գրում է «armedia.am»-ը: 

2016-ին հայ մարզիկը չորս մենամարտ է անցկացրել եւ բոլորում էլ յաղթել է` դառնալով «UFC»-առաջին մարտիկը, ում յաջողւել է նման արդիւնք ցոյց տալ, «MMA Fighting»-ին յղումով գրում է «Նովոստի Արմենիա»-ն։ 

Գեղարդ Մուսասին (Մովսէսեան) հանդէս է գալիս «Ջուրոջին Լէյդեն» հոլանդական ակումբում։ Ծնւել է 1985 թւականի օգոստոսի 1-ին իրանահայ ընտանիքում։ 1989-ին ընտանիքը տեղափոխւել է Հոլանդիա։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։