Հա

Մարզական

Կիրակի, 05 Մարտի 2017 09:10

Առանց Մխիթարեանի «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը չկարողացաւ յաղթել

Անգլիայի առաջնութեան 27-րդ տուրում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը սեփական յարկի տակ չկարողացավ յաղթել «Բորնմուտ»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի եւ մանկունեանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը վնասւածքի պատճառով յայտաւորւած չէր այս հանդիպմանը:

«alikonline.ir» - Անգլիայի առաջնութեան 27-րդ տուրում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը սեփական յարկի տակ չկարողացավ յաղթել «Բորնմուտ»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի եւ մանկունեանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը վնասւածքի պատճառով յայտաւորւած չէր այս հանդիպմանը: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Հաշիւը 23-րդ րոպէին բացեցին դաշտի տէրերը: Աչքի ընկավ Մարկոս Ռոխօն, սակայն հիւրերի պաշտպան Ջոշուա Կինգը 40-րդ րոպէին 11 մետրանոց հարւածով կարողացաւ վերականգնել հաշւի հաւասարակշռութիւնը: Առաջին խաղակէսի վերջին րոպէին հիւրերը մնացին 10 հոգով: 2-րդ դեղին քարտն ստացաւ եւ խաղադաշտից հեռացւեց Էնդրիւ Սուրմանը:

72-րդ րոպեէին մանկունեանցիները կարող էին առաջ անցնել հաշւի մէջ, սակայն շւեդ յարձակւող Զլատան Իբրահիմովիչը չկարողացաւ իրացնել 11 մետրանոց հարւածը: Ի դէպ` վերջին անգամ Իբրան ազգային առաջնութիւններում 11 մետրանոցից վրիպել էր 2015 թւականի սեպտեմբերին:

Այսպիսով` խաղն աւարտւեց ոչ-ոքի` 1:1 հաշւով, եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը 27 խաղերից յետոյ վաստակած 49 միաւորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղիւսակի 6-րդ հորիզոնականում:

Յարակից Հրապարակումներ

  • «Sportbox»-ը՝ Մխիթարեանի մասին. «Աշխատացրեց ոչ թէ լեզուն, այլ՝ ոտքերը»
    «Sportbox»-ը՝ Մխիթարեանի մասին. «Աշխատացրեց ոչ թէ լեզուն, այլ՝ ոտքերը»

    Ռուսական «Sportbox»-ն անդրադարձել է Հայաստանի հաւաքականի աւագ, «Մանչեսթր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին: Պարբերականը ֆոտբոլիստին ներկայացրել է ակումբի աստեղ, ով կարողանում է խօսել ռուսերէն:

  • Micki Magic
    Micki Magic

    «Մանչեսթեր Իւնայթեդ»-ն այսօր Անգլիայի Գաւաթի խաղարկութեան 1/4 եզրափակչում հանդիպելու է «Չելսի»-ի հետ: Կարեւոր այս խաղում յաջողութեան հասնելու համար «Իւնայթեդ»-ի երկրպագուները մեծ յոյսեր են կապում Հենրիխ Մխիթարեանի հետ:

  • «Ռոստով»-ի հայ երկրպագուները Մխիթարեանից կը պահանջեն գոլ չխփել
    «Ռոստով»-ի հայ երկրպագուները Մխիթարեանից կը պահանջեն գոլ չխփել

    Եւրոպա լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի հետ այսօր՝ մարտի 9-ին կայանալիք հանդիպմանը «Ռոստով»-ի ֆուտբոլիստներն ու երկրպագուներն սպասում են անհամբեր, քանզի իրենց համար տօն է նման մրցակցի սեփական յարկի տակ ընդունելը:

  • Հենրիխ Մխիթարեանը «Բորնմութ»-ի դէմ խաղին ժամանել է քրոջ հետ
    Հենրիխ Մխիթարեանը «Բորնմութ»-ի դէմ խաղին ժամանել է քրոջ հետ

    «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը «Բորնմութ»-ի դէմ Անգլիայի առաջնութեան 27-րդ տուրի խաղին հետեւել է «Օլդ Տրաֆորդ» ստադիոնի տրիբունայից:

  • Հենրիխ Մխիթարեանը շարք կը վերադառնայ «Չելսի»-ի դէմ խաղում
    Հենրիխ Մխիթարեանը շարք կը վերադառնայ «Չելսի»-ի դէմ խաղում

    «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի պորտուգալացի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիուն Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի վերադարձը խաղադաշտ ակնկալում է Լոնդոնի «Չելսի»-ի դէմ Անգլիայի գավաթի խաղարկութեան քառորդ եզրափակիչի խաղում, որը տեղի կունենայ մարտի 13-ին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։