Հա

Մարզական

Կիրակի, 05 Մարտի 2017 10:20

Հենրիխ Մխիթարեանը «Բորնմութ»-ի դէմ խաղին ժամանել է քրոջ հետ

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը «Բորնմութ»-ի դէմ Անգլիայի առաջնութեան 27-րդ տուրի խաղին հետեւել է «Օլդ Տրաֆորդ» ստադիոնի տրիբունայից:

«alikonline.ir» - «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը «Բորնմութ»-ի դէմ Անգլիայի առաջնութեան 27-րդ տուրի խաղին հետեւել է «Օլդ Տրաֆորդ» ստադիոնի տրիբունայից: Տեղեկացնում է «news.am»-ը:

Խաղից առաջ Հայաստանի հաւաքականի ավագին ստադիոն մտնելիս նկատել են նրա քրոջ՝ Մոնիկայի հետ: Հետաքրքիր է, որ «Daily Mail» հեղինակաւոր պարբերականը նշել է, որ Մխիթարեանը խաղին ժամանել է ընկերուհու հետ՝ տեղադրելով Մխիթարեանի ու քրոջ լուսանկարը:

Յիշեցնենք, որ 28-ամեայ ֆուտբոլիստը մկանային վնասւածք էր ստացել ֆրանսիական «Սենթ Էթիէն»-ի դէմ Եւրոպայի լիգայի խաղում եւ դեռ լիովին չի վերականգնւել: «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիուն աւելի վաղ պատմել էր, որ Մխիթարեանի վերադարձը խաղադաշտ ակնկալում է Լոնդոնի «Չելսի»-ի դէմ Անգլիայի գաւաթի խաղարկութեան քառորդ եզրափակիչի խաղում, որը տեղի կունենայ մարտի 13-ին: Հայ կիսապաշտպանը բաց է թողնելու նաեւ մարտի 9-ին Ռուսաստանում կայանալիք «Ռոստով»-«Մանչեսթեր Իւնայթեդ» Եւրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։