Հա

Մարզական

Չորեքշաբթի, 08 Մարտի 2017 09:40

Չեմպիոնների լիգա. «Բայերն»-ը ոչնչացրեց «Արսենալ»-ին իսկ «Ռէալ»-ը չխնայեց «Նէապոլի»-ին

Երէկ՝ ուշ երեկոյան, մեկնարկեցին Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

«Սան Պաուլօ» ստադիոնում  «Նէապոլի»-ին հիւրընկալել էր «Արքայական ակումբ»-ին: Հանդիպման հաշիւը 24-րդ րոպէին բացեց տանտէրերի բելգիացի կիսապաշտպան Դրիս Մերտենսը:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյան, մեկնարկեցին Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

Շտապենք նշել, որ կայացած առաջին երկու հանդիպումներն էլ անցան նոյն սցենարով՝ ինչ տեղի էր ունեցել զոյգերի միջեւ առաջին հանդիպումների ընթացքում. «Բայերն Միւնխէն»-ը ոչնչացրեց «Արսենալ»-ին իսկ «Ռէալ Մադրիդը»-ը չխնայեց «Նէապոլի»-ին:

«Սան Պաուլօ» ստադիոնում  «Նէապոլի»-ին հիւրընկալել էր «Արքայական ակումբ»-ին: Հանդիպման հաշիւը 24-րդ րոպէին բացեց տանտէրերի բելգիացի կիսապաշտպան Դրիս Մերտենսը:

Երկրորդ խաղակէսի 52-րդ րոպէին Տոնի Կրոսի անկիւնայինից կատարած փոխանցումից յետոյ Սերխիօ Ռամոսը գլխի հարւածով հաւասարեցրեց հանդիպման հաշիւը, իսկ ընդամենը 5 րոպէ անց դարձեալ Կրոսի անկիւնայինից կատարած փոխանցումից եւ Ռամոսի գլխի հարւածից յետոյ, հարաւիտալացիների միակ գոլի հեղինակը՝ Մերտենսը կրկին դարձաւ գոլի հեղինակ, միայն թէ այս անգամ գրաւելով սեփական թիմի դարպասը: Հանդիպման վերջակէտը 91-րդ րոպէին դրեց Ալւարօ Մորատան: 1:3՝ եւ «Ռէալը» նւաճեց յաջորդ փուլի ուղեգիր:

Յիշեցնենք, որ առաջին խաղում «Արքայական ակումբ»-ը նոյնպէս յաղթել էր 3:1 հաշւով:

Հետաքրքիր զուգադիպութեամբ Լոնդոնի «Էմիրէյթս» ստադիոնում կայացած «Արսենալ»-«Բայերն Միւնխէն» հանդիպումը նոյնպէս ընթացաւ զոյգի առաջին հանդիպման սցենարով: Դեռ աւելին՝ այս հանդիպման ընթացքը նման էր զուգահեռաբար ընթացող «Նէապոլի»-«Ռէալ Մադրիդ» հանդիպման ընթացքին:

Առաջին խաղակէսի 20-րդ րոպէին տանտէրերին առաջ մղեց Թէօ Վոլքոթը, իսկ երկրորդ խաղակէսում «Բաւարացիներ»-ը ոչ մի շանս չտւեցին «Զինագործներ»-ին:

53-րդ րոպէին տանտէրերի աւագ Լորան Կոսիէլնին սեփական տուգանային հրապարակում, Ռոբերտ Լեւանդովսկիի դէմ պայքարում խախտեց խաղի կանոնները: Մրցավարը երկրորդ դեղին քարտը ցոյց տւեց «Արսենալ»-ի աւագին՝ նրան հեռացնելով խաղադաշտից, իսկ 11 մետրանոց հարւածն անվրէպ իրացրեց Լեւանդովսկին՝ հաւասարեցնելով հանդիպման հաշիւը:

Խաղի ապագայ ընթացքն արդէն թելադրեցին թւային եւ հոգեբանական առաւելութիւն ունեցող միւնխէնցիները: 68-րդ րոպեին Ռոբէնն առաջ մղեց միւնխէնեան թիմին: 78-րդ րոպէին Դոգլաս Կոստան հանդիպման հաշիւը դարձրեց 1:3, իսկ 80 եւ 85-րդ րոպէներին Արտուրօ Վիդալն իր հաշւին գրանցեց դուբլ՝ ձեւակերպելով հանդիպման վերջնահաշիւը: 1:5՝ եւ «Բայերն Միւնխէն»-ը եւս կրկնեց առաջին հանդիպման հաշիւը:

Այսօր կը կայանայ եւս երկու հանդիպմում «Բորուսիա Դորտմունդ»-ը կը հիւրընկալի «Բենֆիկա»-ին, իսկ «Բարսելոնա»-ն քննութիւն կընդունի «Պարի Սէն-Ժերմէն»-ից:

Յիշեցնենք, որ «Բորուսիա Դորտմունդ»-«Բենֆիկա» զոյգի առաջին հանդիպումն աւարտւել էր Պորտուգալիայի գործող չեմպիոնի յաղթանակով՝ նւազագոյն 1:0 հաշւով, իսկ իսպանա-ֆրանսիական դիմակայութիւնում գրանցւել էր անակնկալ արդիւնք. «ՊՍԺ»-ն 4:0 հաշւով ջախջախել էր «Բարսելոնա»-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։