Հա

Մարզական

Հինգշաբթի, 09 Մարտի 2017 11:10

«Ռոստով»-ի հայ երկրպագուները Մխիթարեանից կը պահանջեն գոլ չխփել

Եւրոպա լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի հետ այսօր՝ մարտի 9-ին կայանալիք հանդիպմանը «Ռոստով»-ի ֆուտբոլիստներն ու երկրպագուներն սպասում են անհամբեր, քանզի իրենց համար տօն է նման մրցակցի սեփական յարկի տակ ընդունելը:

«alikonline.ir» - Եւրոպա լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի հետ այսօր՝ մարտի 9-ին կայանալիք հանդիպմանը «Ռոստով»-ի ֆուտբոլիստներն ու երկրպագուներն սպասում են անհամբեր, քանզի իրենց համար տօն է նման մրցակցի սեփական յարկի տակ ընդունելը:

Ինչպէս տեղեկացնում է «panorama.am»-ը՝ «sports.ru»-ին յղումով, Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի եւ մանկունեանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի մասին խօսել է ռուսական թիմի գլխաւոր մարզիչ հայազգի Իւան Դանիլեանցը:

«Հաճելի է, որ իմ հայրենակից Հենրիխ Մխիթարեանը խաղում է նման բարձրակարգ թիմում: Չեմ ցանկանում թերագնահատել ոչ նրան, ոչ էլ նրա թիմակիցներին: Այնտեղ հաւաքւած են վտանգաւոր ֆուտբոլիստներ:

Վաղը տրիբունաներում կը լինեն շատ հայ երկրպագուներ, ովքեր, բնական է, Մխիթարեանին կաջակցեն, սակայն ես հանդիպել եմ նրանց հետ եւ պայմանաւորւել, որ խաղի ժամանակ նրանք Մխիթարեանին բղաւեն` «Չխփե՛լ»»,- ասել է Դանիլեանցը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։