Հա

Մարզական

Շաբաթ, 11 Մարտի 2017 12:10

Իրան-Ուկրայինա հանդիպումը՝ «Արարատ»-ում

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան ֆուտբոլի դաշտում անցկացւել է Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հաւաքականի երկրրորդ բարեկամական հանդիպումը՝ Ուկրայինայի կանանց ֆուտբոլի ազգային հաւաքականի հետ:

«alikonline.ir» - Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան ֆուտբոլի դաշտում անցկացւել է Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հաւաքականի երկրրորդ բարեկամական հանդիպումը՝ Ուկրայինայի կանանց ֆուտբոլի ազգային հաւաքականի հետ: Առաջին հանդիպումը կայացել էր մարտի 6-ին արդիւնքում մրցավէճը աւարտւել էր ոչ-ոքի: Ֆուտբոլիստ կանայք երկրորդ հանդիպման են դուրս եկել չորեքշաբթի, մարտի 8-ին: Խաղն ընթացել է անզիջում պայքարով եւ աւարտւել 2:1 հաշւով՝ յոգուտ ուկրայինացիների: 

Նշենք, որ երկու հանդիպմների նպատակն է եղել պատրաստել երկու խմբերին Վիետնամում կայանալիք կանանց ֆուտբոլի առաջնութեան ընտրական փուլի համար: 

Հանդիպման խաղակէսում Ուկրայինայի կանանց ֆուտբոլի կոմիտէի նախագահ՝ Իւան Ստեփանւիչը շնորհալակութիւն է յայտնել Իրանի կանանց ֆուտբոլի կոմիտէի ղեկավար՝ Լէյլա Սուֆիզադէին եւ յանձնել պատւոգիր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։