Հա

Մարզական

12/03/2017

Վիկ Դարչինեանը յաղթել է նոկաուտով

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագոյն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինեանի 43-րդ յաղթանակը ստացւել է տպաւորիչ:

«alikonline.ir» - Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագոյն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինեանի 43-րդ յաղթանակը ստացւել է տպաւորիչ: Այս մասին տեղեացնում է «Արցախպրես»-ը:

Աւստրալիայում կայացած մենամարտում 41-ամեայ Դարչինեանն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Տաիլանդը ներկայացնող 33-ամեայ Մանոտ Կոմպուտին:

Դա Վիկ Դարչինեանի կարիերայի 52-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում: Վանաձորցի բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր 2016-ի յուլիսի 16-ին ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքում, որտեղ երկրորդ ռաունդում նոկաուտով պարտւել էր մեքսիկացի Սերխիօ Ֆրիաս Գուտիերեսին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։