Հա

Մարզական

Երկուշաբթի, 13 Մարտի 2017 11:50

Micki Magic

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ն այսօր Անգլիայի Գաւաթի խաղարկութեան 1/4 եզրափակչում հանդիպելու է «Չելսի»-ի հետ: Կարեւոր այս խաղում յաջողութեան հասնելու համար «Իւնայթեդ»-ի երկրպագուները մեծ յոյսեր են կապում Հենրիխ Մխիթարեանի հետ:

Երկրպագուները հաւատում են նրան «Չելսի»-ի հետ խաղում

 

«alikonline.ir» - «Մանչեսթեր Իւնայթեդ»-ն այսօր Անգլիայի Գաւաթի խաղարկութեան 1/4 եզրափակչում հանդիպելու է «Չելսի»-ի հետ: Կարեւոր այս խաղում յաջողութեան հասնելու համար «Իւնայթեդ»-ի երկրպագուները մեծ յոյսեր են կապում Հենրիխ Մխիթարեանի հետ: Տեղեկացնում է «mediamax.am»-ը:

Խաղից առաջ վնասւածքներ են ստացել ու թիմին չեն օգնի Վէյն Ռունին ու Անտոնի Մարսիալը, Մարկոս Ռեշֆորդն էլ վատառողջ է:

Կարմիրների կազմում կրկին մեծ յոյսեր են կապում Հենրիխ Մխիթարեանի հետ: Նա չի մասնակցել նախորդ տարւայ հոկտեմբերին Անգլիայի առաջնութիւնում «Չելսի»-ի հետ խաղին, որում Ժոզէ Մոուրինիուի սաները 0:4 հաշւով պարտութիւն են կրել: Այդ ժամանակ Մխիթարեանն անգամ 18 ֆուտբոլիստների կազմում չի ընդգրկւել, սակայն 5 ամիս անց թիմի հիմնական զէնքն է դարձել:

«MU»-ի վերջին 7 հանդիպումներից 6-ում Մխիթարեանն անմիջական մասնակցութիւն է ունեցել 6 գոլային դրւագներում՝ 4 գոլ ու 2 փոխանցում: Նա 3 անգամ անընդմեջ լաւագոյն գոլի մրցանակին է արժանացել: «Իւնայթեդ»-ի երկրպագուները հաւատում են «Micki Magic»-ին ու սպասում, որ նա աչքի կընկնի նաեւ «Չելսի»-ի հետ խաղում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։