Հա

Մարզական

Երեքշաբթի, 14 Մարտի 2017 09:10

Ասիայի Չեմպիոնների լիգա. Իրանական թիմերի յաջող մեկնարկը

Երէկ՝ մարտի 13-ին մեկնարկեց Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրը, որի Արեւմտեան գօտու առաջին օրն աչքի ընկաւ իրանա-ուզբեկական ֆուտբոլային իւրայատուկ դիմակայութեամբ:

«alikonline.ir» - Երէկ՝ մարտի 13-ին մեկնարկեց Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրը, որի Արեւմտեան գօտու առաջին օրն աչքի ընկաւ իրանա-ուզբեկական ֆուտբոլային իւրայատուկ դիմակայութեամբ:

A խմբում, «Ազադի» մարզադաշտում Թեհրանի «Էսթեղլալ»-ը հիւրընկալել էր Ուզբեկիստանի գործող չեմպիոնին՝ Տաշկենդի «Լոկոմոտիւ»-ին: Մայրաքաղաքի «Կապոյտներ»-ի յաջող խաղն արդիւնաւորւեց երկու գոլով: Հանդիպման հաշիւը 37-րդ րոպէին բացեց Ֆարշիդ Էսմայիլին, իսկ 84-րդ րոպէին Ալի Ղորբանին կրկնապատեց այն: 2:0՝ եւ «Էսթեղլալ»-ը վաստակած 6 միաւորով վստահօրէն գլխաւորում է A խմբի մրցաշարային աղիւսակը:

Այս խմբի միւս հանդիպումում ԱՄԷ-ի «Ալ Ահլի»-ն սեփական դաշտում ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Սաուդական Արաբիայի «Ալ Թաաւոն»-ի հետ:

C խմբում, Տաշկենդում, Ուզբեկիստանի միւս ներկայացուցիչը՝«Բոնեադքար»-ը հիւրընկալել էր Սպահանի «Զոբահան»-ին: Սպահանցիների հաշւենկատ խաղը նոյնպէս արդիւնաւորւեց 2 անպատասխան գնդակով: Հանդիպման 55-րդ րոպէին Ջերի Բենգստոնը խփեց «Զոբահան»-ի առաջին գնդակը, իսկ մրցավարի աւելացրած ժամանակի 5-րդ րոպէին Մորթեզա Թաբրիզին անվրէպ իրականացրեց մրցավարի նշանակած 11 մետրանոց հարւածը՝ հաշիւը դարձնելով 0:2:

Այս յաղթանակի շնորհիւ «Զոբահան»-ը վաստակած 4 միաւորով հանգրւանեց C խմբի մրցաշարային աղիւսակի 3-րդ հորիզոնականում՝ պահպանելով յաջորդ փուլ դուրս գալու շանսերը:

Այսօր՝ ժամը 17:00-ին Խուզեստանի «Էսթեղլալ»-ն Ահւազում կը հիւրընկալի կատարական «Լեխւիա»-ին, իսկ ժամը 18:55 Դոհայում, «Պերսպոլիս»-ն ուժերը կը չափի կատարական մէկ այլ թիմի՝ «Ալ Րիան»-ի հետ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։