Հա

Մարզական

Երեքշաբթի, 14 Մարտի 2017 11:30

«Sportbox»-ը՝ Մխիթարեանի մասին. «Աշխատացրեց ոչ թէ լեզուն, այլ՝ ոտքերը»

Ռուսական «Sportbox»-ն անդրադարձել է Հայաստանի հաւաքականի աւագ, «Մանչեսթր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին: Պարբերականը ֆոտբոլիստին ներկայացրել է ակումբի աստեղ, ով կարողանում է խօսել ռուսերէն:

«alikonline.ir» - Ռուսական «Sportbox»-ն անդրադարձել է Հայաստանի հաւաքականի աւագ, «Մանչեսթր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին: Պարբերականը ֆոտբոլիստին ներկայացրել է ակումբի աստեղ, ով կարողանում է խօսել ռուսերէն: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Աղբիւրը գրում է. «Աշնանը Պրեմիեր լիգայի պատմութեան մէջ առաջին հայ ֆուտբոլիստը քիչ էր խաղում, իսկ երբ խաղում էր, ապա վատ էր գործում: Վերլուծաբանները եւ լրագրողները գուշակում էին, թէ ինչու է այդպէս ստացւում: Մի մասը կարծում էր, որ խնդիրը յարմարւելու հետ է կապւած, իսկ միւս մասը գտնում էր, որ Մխիթարեանը չի համապատասխանում Ժոզէ Մոուրինւիոյի խաղային մոդելին»:

«Նա պէտք է շատ աշխատի, աւելի շատ ջանք թափի: Ամէն ինչ պարզ է: Մեծ ակումբում պահանջները լուրջ են, մենք շատ ֆուտբոլիստներ ունենք, որոնք կարող են ծածկել իր դիրքերը: Մխիթարեանը պէտք է կարողանայ լաւ խաղալ Մատայաից, Լինգարդից, Մարսիալից: Ամէն մարզիչ ցանկանում է յաղթանակ, դրա համար խաղացնում է այն ֆուտբոլիստներին, ովքեր աւելի լաւ են պատրաստւած, կարող են օգնել նպատակի հասնելուն: Ես էլ բացառութիւն չեմ»,- ասել էր Մոուրինիուն:

Մի քանի անգլիական ԶԼՄ-ներ էլ կանխատեսել էին, որ Հենրիխը ձմռանը կը հեռանայ:

Աղբիւրը գրում է, որ ստեղծւած բարդ իրավիճակում Մխիթարեանն իրեն պրոֆեսիոնալի պէս պահեց.

«Նա միկրոֆոների առաջ լեզուն չշարժեց, այլ ոտքերը՝ մարզումների ժամանակ: Արդիւնքում ֆուտբոլիստը օգտւեց իր հնարաւորութիւնից, ամրապնդւեց հիմնական կազմում եւ դարձաւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի առաջատարներից մէկը»:

Անյաջող մեկնարկի մասին խօսեց միայն այդ ժամանակ.

«Մոուրինիոյի հետ մեր յարաբերութիւններում որեւէ խնդիր չկար: Եթէ խնդիր էլ կար, ապա՝ միայն իմ մէջ»:

Յարակից Հրապարակումներ

  • Micki Magic
    Micki Magic

    «Մանչեսթեր Իւնայթեդ»-ն այսօր Անգլիայի Գաւաթի խաղարկութեան 1/4 եզրափակչում հանդիպելու է «Չելսի»-ի հետ: Կարեւոր այս խաղում յաջողութեան հասնելու համար «Իւնայթեդ»-ի երկրպագուները մեծ յոյսեր են կապում Հենրիխ Մխիթարեանի հետ:

  • «Ռոստով»-ի հայ երկրպագուները Մխիթարեանից կը պահանջեն գոլ չխփել
    «Ռոստով»-ի հայ երկրպագուները Մխիթարեանից կը պահանջեն գոլ չխփել

    Եւրոպա լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի հետ այսօր՝ մարտի 9-ին կայանալիք հանդիպմանը «Ռոստով»-ի ֆուտբոլիստներն ու երկրպագուներն սպասում են անհամբեր, քանզի իրենց համար տօն է նման մրցակցի սեփական յարկի տակ ընդունելը:

  • Հենրիխ Մխիթարեանը «Բորնմութ»-ի դէմ խաղին ժամանել է քրոջ հետ
    Հենրիխ Մխիթարեանը «Բորնմութ»-ի դէմ խաղին ժամանել է քրոջ հետ

    «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը «Բորնմութ»-ի դէմ Անգլիայի առաջնութեան 27-րդ տուրի խաղին հետեւել է «Օլդ Տրաֆորդ» ստադիոնի տրիբունայից:

  • Առանց Մխիթարեանի «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը չկարողացաւ յաղթել
    Առանց Մխիթարեանի «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը չկարողացաւ յաղթել

    Անգլիայի առաջնութեան 27-րդ տուրում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը սեփական յարկի տակ չկարողացավ յաղթել «Բորնմուտ»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի եւ մանկունեանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը վնասւածքի պատճառով յայտաւորւած չէր այս հանդիպմանը:

  • Հենրիխ Մխիթարեանը շարք կը վերադառնայ «Չելսի»-ի դէմ խաղում
    Հենրիխ Մխիթարեանը շարք կը վերադառնայ «Չելսի»-ի դէմ խաղում

    «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի պորտուգալացի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիուն Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի վերադարձը խաղադաշտ ակնկալում է Լոնդոնի «Չելսի»-ի դէմ Անգլիայի գավաթի խաղարկութեան քառորդ եզրափակիչի խաղում, որը տեղի կունենայ մարտի 13-ին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Տնտեսական առումով ինչպիսի՞ն կը լինի իրանական 1396 տարին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։