Հա

Մարզական

Չորեքշաբթի, 15 Մարտի 2017 09:00

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Փերսփոլիս»-ի վատ օրը

Աւարտւեց Ասիայի Չեմպիոնների լիգայի Արեւմտեան գօտու խմբայի փուլի 3-րդ տուրը:

B խմբում, երէկ՝ մարտի 14-ին Ահւազում Խուզեստանի «Էսթեղլալ»-ը հիւրընկալել էր կաթարական «Լեխւիա»-ին:

«alikonline.ir» - Աւարտւեց Ասիայի Չեմպիոնների լիգայի Արեւմտեան գօտու խմբայի փուլի 3-րդ տուրը:

B խմբում, երէկ՝ մարտի 14-ին Ահւազում Խուզեստանի «Էսթեղլալ»-ը հիւրընկալել էր կաթարական «Լեխւիա»-ին:

Հանդիպման հաշիւը 8-րդ րոպէին 11 մետրանոց հարւածով բացեց Հասան Բէյթ Սաիդը, սակայն, ընդամէնը 3 րոպէ անց «Լեխւիա»-ի յարձակւող Իսմաիլ Մուհամմեդը գլխի հարւածով հաւասարեցրեց հանդիպման հաշիւը:

Հէնց այս գոլերն էլ վճռեցին հանդիպման ելքը: 1:1՝ եւ Խուզեստանի «Էսթեղլալ»-ը վաստակած 7 միաւորով գլխաւորում է B խմբի մրցաշարային աղիւսակը:

Մահւան՝ D խմբում տեղի ունեցաւ 3-րդ տուրի կատարա-իրանական երկրորդ դիմակայութիւնը: Դոհայում Կատարի գործող չեմպիոն «Ալ Րիան»-ը հիւրընկալել էր «Փերսփոլիս»-ին:

Խաղի մեկնարկը յաջող էր մայրաքաղաքի «Կարմիրներ»-ի համար: 6-րդ րոպէին Մոհսեն Մոսալմանի հիանալի փոխանցումից յետոյ Մեհդի Թարեմին գեղեցիկ հարւածով բացեց հանդիպման հաշիւը: 19-րդ րոպէին տանտէրերի իսպանացի վինգեր Սերխիօ Գարսիայի փոխանցումից յետոյ կատարական քաղաքացիութիւն ունեցող բրազիլացի փորձառու յարձակւող Ռոդրիգօ Թաբաթան հաւասարեցրեց հանդիպման հաշիւը:

Շտապենք նշել, որ թէեւ հանդիպման ողջ ընթացքում «Փերսփոլիս»-ը մրցակցի նկատմամբ ունէր որոշակի առաւելութիւն, այդուհանդերձ, խաղի ելքը որոշեց տանտէրերի բրազիլա-իսպանական փորձառու զոյգը:

58-րդ րոպէին Թաբաթան անվրէպ իրականացրեց մրցավարի նշանակած 11 մետրանոց հարւածը՝ դառնալով դուբլի հեղինակ, իսկ 88-րդ րոպէին Սերխիօ Գարսիան ձեւակերպեց հանդիպման վերջնահաշիւը: 3:1՝ եւ մայարաքաղաքի «Կարմիրներ»-ին մնում է սպասել պատասխան հանդիպումներին: Նրանք 4 միաւորով հանգրւանել են D խմբի մրցաշարային աղիւսակի 3-րդ հորիզոնականում:

Նշենք, որ «Փերսփոլիս»-ի պարտութեան գործում իր մեղքի բաժինն ունէր նաեւ հանդիպման չինացի մրցավարը, որը առաջին խաղակէսի վերջնամասում աչքաթող արեց սեփական տուգանային հրապարակում «Ալ Րիան»-ի պաշտպանի ակնյայտ ձեռքով խաղը, ինչը պէտք է պատժւէր 11 մետրանոց հարւածով:

Յարակից Հրապարակումներ

  • Ասիայի Չեմպիոնների լիգա. Իրանական թիմերի յաջող մեկնարկը
    Ասիայի Չեմպիոնների լիգա. Իրանական թիմերի յաջող մեկնարկը

    Երէկ՝ մարտի 13-ին մեկնարկեց Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրը, որի Արեւմտեան գօտու առաջին օրն աչքի ընկաւ իրանա-ուզբեկական ֆուտբոլային իւրայատուկ դիմակայութեամբ:

  • Ասիայի Չեմպիոնների լիգա. Կարմիր հրաշքը
    Ասիայի Չեմպիոնների լիգա. Կարմիր հրաշքը

    Արեւմտեան գօտում, աւարտւեց Ասիայի Չեմպիոնների լիգայում խմբային փուլի 2-րդ տուրը:

    C խմբում, Սպահանի «Զոբահան»-ը չէզոք դաշտում` Օմմանի «Սոլթան Ղաբուս» մարզադաշտում, հիւրընկալել էր Սաուդական Արաբիայի «Ալ Ահլի»-ին:

  • Ասիայի Չեմպիոնների լիգա. «Կապոյտներ»-ի օրը
    Ասիայի Չեմպիոնների լիգա. «Կապոյտներ»-ի օրը

    Մեկնարկեց Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրը:

    A խմբում Թեհրանի «Էսթեղլալ»-ը, Օմմանի «Սոլթան Ղաբուս» ստադիոնում հիւրընկալել էր Սաուդական Արաբիայի «Ալ Թաաւոն»-ին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։