Հա

Մարզական

Չորեքշաբթի, 15 Մարտի 2017 09:10

Չեմպիոնների լիգա. «Աղւեսներ»-ի հրաշքը

Երէկ՝ ուշ երեկոյեան կայացաւ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի եւս երկու հանդիպում:

«Լեսթեր Սիթի»-ին սեփական յարկի տակ ընդունեց Իսպանական «Սեւիլիա»-ին: Զոյգի առաջին հանդիպումն աւարտւել էր իսպանացիների յաղթանակով՝ 1:2 հաշւով:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան կայացաւ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի եւս երկու հանդիպում:

«Լեսթեր Սիթի»-ին սեփական յարկի տակ ընդունեց Իսպանական «Սեւիլիա»-ին: Զոյգի առաջին հանդիպումն աւարտւել էր իսպանացիների յաղթանակով՝ 1:2 հաշւով:

Պատասխան հանդիպումում, Կլաուդիօ Ռանիէրի հեռանալուց յետոյ զրաթօնք ապրող «Աղւեսներ»-ը դարձան ինչ-որ տեղ սենսացիայի հեղինակ: Վէս Մորգանի (27-րդ րոպէ) եւ Մարկ Ալբրայթոնի (54-րդ րոպէ) խփած գնդակների շնորհիւ, «Լեսթեր Սիթի»-ին 2:0 հաշւով պարտութեան մատնեց «Սեւիլիա»-ին՝ նւաճելով 1/4-րդ եզրափակիչ փուլին մասնակցելու իրաւունք:

Ինչպէս առաջին խաղում, երկրորդ խաղում էլ «Իւվենտուս»-ը խնդիրներ չունեցաւ «Պորտու»-ի հետ պայքարում: Հանդիպամն 44-րդ րոպէին Պաուլօ Դիբալան անվրէպ իրացրեց 11 մետրանոց հարւածը՝ «Ծեր սինիորա»-ին պարգեւելով 1:0 հաշւով յաղթանակ: Երկու հանդիպման արդիւնքում Իտալիայի գործող չեմպիոնները տարան ընդհանուր՝ 3:0 հաշւով յաղթանակ:

Այսօր կը կայանան 1/4-րդ եզրափակիչ փուլի վերջին երկու հանդիպումները: «Ատլետիկօ Մադրիդ»-ը կընդունի «Բայեր Լեւերկուզեն»-ին, առաջին հանդիպումն աւարտւել է մադրիդցիների յաղթանակով՝ 4:2 հաշւով, եւ թւում է, թէ նրանք այսօր որեւէ խնդիր չպէտք է ունենան:

Երկրորդ խաղում «Մոնակօ»-ն հիւրընկալելու է «Մանչեսթեր Սիթի»-ին: Առաջին խաղում անգլիական ակումբը յաղթել է 5:3 հաշւով: Նրանց այսօր դժւարին փորձութիւն է սպասւում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։