Հա

Մարզական

Հինգշաբթի, 16 Մարտի 2017 09:00

Չեմպիոնների լիգա. «Մոնակօ»-ն եւս դարձաւ հրաշքի հեղինակ

Երէկ՝ ուշ երեկոյեան աւարտւեց Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլը:

Ուշադրութեան կենտրոնում էր «Մոնակօ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան աւարտւեց Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլը:

Ուշադրութեան կենտրոնում էր «Մոնակօ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը: Մանչեսթերում կայացած առաջին հանդիպումն աւարտւել էր «Քաղաքայիններ»-ի յաղթանակով՝ 5:3 հաշւով, իսկ սա նշանակում էր, որ Ֆրանսիայի գործող չեմպիոնին 2 գնդակ էր հարկաւոր յաջորդ փուլ դուրս գալու համար:

Հանդիպման 8-րդ րոպէին Կիլիան Մբապէն առաջ մղեց «Մոնակօ»-ին, իսկ 28-րդ րոպէին բրազիլացի Ֆաբինիօն կատարեց առաջադրանքը՝ 2:0:

Երկրորդ խաղակէսին կորցնելու ոչինիչ չունեցող «Քաղաքայիններ»-ն առաջ նետւեցին: 71-րդ րոպէին Լերոյ Սանէն կրճատեց հաշւի տարբերութիւնը: Այս հաշիւն էլ բաւարարում էր անգլիացիներին յաջորդ փուլ դուրս գալու համար: Սակայն, ընդամենը 6 րոպէ անց, տուգանայինի խաղարկումից յետոյ Տիմօ Բակայոկոյի խփաց գնդակը խաչ քաշեց Պէպ Գւարդիոլայի սաների յոյսերի վրայ: «Մոնակօ»-ն յաղթեց 3:1 հաշւով: Երկու հանդիպումների հանրագումարում գրանցւեց 6:6 հաշիւը, սակայն, ֆրանսիացիները մրցակցի դաշտում խփած 3 գոլերի շնորհիւ նւաճեցին 1/4-րդ եզրափակիչ փուլում հանդէս գալու իրաւունք:

Մադրիդում, ինչպէս եւ սպասւում էր «Ատլետիկօ Մադրիդ»-ը լուրջ խնդիրներ չունեցաւ «Բայեր Լեւերկուզէն»-ի հետ խաղում: Հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 0:0 հաշւով: Մրցակցի դաշտում 2:4 հաշւով տարած յաղթանկի շնորհիւ «Ատլետիկօ»-ն հնարաւորութիւն ստացաւ շարունակելու պայքարը:

Նշենք, որ 1/4-րդ եզրափակիչ փուլի վիճակահանութիւնը կը կայանայ վաղը՝ մարտի 17-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։