Հա

Մարզական

Հինգշաբթի, 06 Ապրիլի 2017 10:50

Խոցասուսերակիր Էմմա Պoղոսովան՝ աշխարհի առաջնութեան ութ ուժեղագոյնների թւում

Էմմա Պօղոսովայի մարզիչ Արտաշէս Մադոյեանը ՀԱՕԿ-ի լրատւականին տեղեկացրել է, որ անկախ Հայաստանի պատմութեան մէջ առաջին անգամ է, որ հայ սուսերամարտիկը տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագոյն խոցասուսերակիրների լաւագոյն ութնեակում:

«alikonline.ir» - Բուլղարիայի Պլովդիւ քաղաքում ընթացող սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնութիւնում նախօրէին պայքարն աւարտել են խոցասուսերակիր աղջիկները (154 մասնակից): Ինչպէս տեղեկացնում է «panorama.am»-ը՝ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Հայաստանը ներկայացնող Էմմա Պօղոսովան նախնական փուլում տանելով հինգ յաղթանակ՝ մտել էր պայքարը շարունակող 128 մարզուհիների մէջ: Այս փուլից պայքարը շարունակւում էր օլիմպիական մրցակարգով՝ պարտւողը լքում էր ասպարէզը:

Էմմա Պօղոսովան իւրաքանչիւր փուլում մէկը միւսի յետեւից պայքարից դուրս է թողել աւստրալացի, ամերիկացի, եգիպտացի, շւէյցարացի մրցակիցներին՝ մտել ութ ուժեղագոյնների մէջ եւ  միայն այստեղ պարտւել ԱՄՆ-ն ներկայացնող Քեթրին Նիքսոնին: Էմման, ի վերջոյ, գրաւել է 5-րդ տեղը:

Էմմա Պօղոսովայի մարզիչ Արտաշէս Մադոյեանը ՀԱՕԿ-ի լրատւականին տեղեկացրել է, որ անկախ Հայաստանի պատմութեան մէջ առաջին անգամ է, որ հայ սուսերամարտիկը տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագոյն խոցասուսերակիրների լաւագոյն ութնեակում:

Յարակից Հրապարակումներ

  • Եանա Եգորեան.- «Երկար տարիներ եմ աշխատել Օլիմպիական ոսկու համար»
    Եանա Եգորեան.- «Երկար տարիներ եմ աշխատել Օլիմպիական ոսկու համար»

    Ռուսաստանը ներկայացնող Եանա Եգորեանը Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերի սուսերամարտի մրցումներում հաւասարը չի ունեցել ու դարձել է յաղթող: Եզրափակչում նա 15-14 հաշւով ուժեղ է եղել մէկ այլ ռուս մարզուհուց՝ Սոֆիա Վելիկայայից:

  • Ռիօ-2016 - Եանա Եգորեանը՝ օլիմպիական չեմպիոն
    Ռիօ-2016 - Եանա Եգորեանը՝ օլիմպիական չեմպիոն

    Օլիմպիական խաղերի չորրորդ օրը, սուսերամարտի մրցաշարում, ոսկէ մեդալ է նւաճել Ռուսաստանը ներկայացնող հայ ազգի Եանա Եգորեանը:
    Ինչպէս տեղեակցնում է «news.am»-ը՝ Թրամարտի անհատական պայքարի եզրափակչում 22-ամեայ Եգորեանը պարտութեան է մատնել ռուսաստտանցի Սոֆիա Վելիկայային:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։