Հա

Մարզական

Շաբաթ, 08 Ապրիլի 2017 08:40

Տաթեւ Յակոբեանը երկրորդ բրոնզը նւաճեց Հայաստանի համար

21-ամեայ մարզուհին երկամարտի 230 (105+125) կգ. արդիւնքով նւաճեց Եւրոպայի առաջնութեան բրոնզէ մեդալը: Տաթեւը նաեւ փոքր բրոնզի արժանացաւ պոկում վարժութիւնում (105 կգ.):

«alikonline.ir» - Խորւաթիայում անցկացւող Եւրոպայի առաջնութիւնում ծանրամարտի Հայաստանի կանանց հաւաքականը աւարտեց մրցելոյթները: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ապրիլի 7-ին վերջինը պայքարի մէջ մտաւ մինչեւ 90 կգ. քաշային Տաթեւ Յակոբեանը: 21-ամեայ մարզուհին երկամարտի 230 (105+125) կգ. արդիւնքով նւաճեց Եւրոպայի առաջնութեան բրոնզէ մեդալը: Տաթեւը նաեւ փոքր բրոնզի արժանացաւ պոկում վարժութիւնում (105 կգ.):

Յիշեցնենք, որ ապրիլի 6-ին երկամարտում՝ բրոնզ եւ հրում վարժութիւնում՝ փոքր արծաթ էր նւաճել մինչեւ 75 կգ. քաշային Սոնա Պօղոսեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։