Հա

Մարզական

Շաբաթ, 08 Ապրիլի 2017 11:50

Արթուր Ալեքսանեանը հնարաւոր է չմասնակցի Եւրոպայի առաջնութեանը

Հայաստանի ընտրանին, գլխաւոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակեանի ղեկավարութեամբ նախապատրաստւում է մայիսի 5-ից 7-ը Սերբիայում կայանալիք Եւրոպայի առաջնութեանը: Մարզչական շտաբն արդէն որոշել է, թէ ովքեր են հանդէս գալու Եւրոպայի առաջնութիւնում:

«alikonline.ir» - Յունահռոմէական ոճի Հայաստանի ըմբշամարտի ազգային հաւաքականը  այսօր աւարտում է ծաղկաձորեան ուսումնամարզական հաւաքը: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Հայաստանի ընտրանին, գլխաւոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակեանի ղեկավարութեամբ նախապատրաստւում է մայիսի 5-ից 7-ը Սերբիայում կայանալիք Եւրոպայի առաջնութեանը: Մարզչական շտաբն արդէն որոշել է, թէ ովքեր են հանդէս գալու Եւրոպայի առաջնութիւնում:

Լեւոն Ջուլֆալակեանը ՀԱՕԿ-ի լրատւականին յայտնել է Եւրոպայի առաջնութիւն մեկնող ըմբիշների անունները: Նրանք են. 59 կգ. քաշային կարգ՝ Գէորգ Ղարիբեան, 66 կգ.՝ Կարէն Ասլանեան, 71 կգ.՝ Ռաֆայէլ Ալեքսանեան, 75 կգ.՝ Կարապետ Չալեան, 80 կգ.՝ Սարգիս Քոչարեան, 85 կգ.՝ Մաքսիմ Մանուկեան:

«Ո՞վ 98 կգ. քաշային կարգում կը ներկայացնի Հայաստանը, կը յայտարարենք ապրիլի 25-ին: Այս քաշային կարգի անվիճելի առաջատար, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանեանը ծունկը ցաւեցրել է: Սպասում ենք: Եթէ մինչ այդ լաւանայ, նա կը մեկնի, իսկ եթէ զգանք, որ խանգարելու է, նրան կը փոխարինի Արթուր Շահինեանը:

Իսկ 130 կգ. քաշային կարգում մենք նպատակայարմար չենք գտել մասնակից ունենալ Եւրոպայի առաջնութիւնում»,- ասել է գլխաւոր մարզիչը:

Լեւոն Ջուլֆալակեանը նաեւ տեղեկացրել է, որ Արսեն Ջուլֆալակեանը ներկայումս Տալլինում է, որտեղ մասնակցելու է միջազգային խոշոր մրցաշարի: Այսօր սկսելու է գօտեմարտել:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։