Հա

Մարզական

Կիրակի, 09 Ապրիլի 2017 08:40

Ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւն. Սիմոն Մարտիրոսեանը՝ Եւրոպայի չեմպիոն, Գոռ Մինասեանը՝ Եւրոպայի փոխչեմպիոն, Ռուբէն Ալեքսանեանը՝ բրոնզէ մեդալակիր

Սիմոն Սիմոնեանը դարձել է Եւրոպայի չեմպիոն, Գոռ Մինասեանը՝ փոխչեմպիոն, Ռուբէն Ալեքսանեանը՝ բրոնզէ մեդալակիր:

«alikonline.ir» - Խորւաթիայում շարունակւում է ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնը:

Ինչպէս տեղեկացնում է «alikonline.ir»-ը՝ ապրիլի 8-ը բերքառատ էր ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հաւաքականի համար:

105 կգ. քաշային կարգում Եւրոպայի չեմպիոն դարձաւ Սիմոն Մարտիրոսեանը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 414 կգ. արդիւնք (184+230):

Երկրորդ տեղը զբաղեցրեց Բուլղարիան ներկայացնող Վասիլ Գոսպոդինովը (397), երրորդը` լեհ Արկադիուշ Միխալսկին (387):

Այս քաշային կարգում Հայաստանի միւս ներկայացուցիչ Սամուէլ Գասպարեանը երկամարտի 375 կգ. արդիւնքով (165+210) գրաւեց 6-րդ տեղը:

105+ կգ. քաշային կարգում եւս յաջող հանդէս եկան Հայաստանը ներկայացնող Գոռ Մինասեանը եւ Ռուբէն Ալեքսանեանը:

Երկամարտի հաշւարկում Գոռ Մինասեանը 446 կգ. արդիւնքով դարձաւ արծաթէ մեդալակիր, իսկ Ռուբէն Ալեքսանեանը 434 կգ.-ով բրոնզէ մեդալակիր:

105+ կգ. քաշային կարգում չեմպիոն դարձաւ Լաշա Տալախաձէն (երկամարտի արդիւնքը՝ 467 կգ.):

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։